Համաձայն OnePoll ընկերության հետազոտության, որն անցկացվել է 2 հազար մեծահասակների շրջանում, ծնողների 41%-ը կարծում է, որ դաստիարակության հարցում մայրն ավելի խիստ է, քան հայրը: Իսկ 10 հարցվածներից 3-ը այլ կերպ է մտածում՝ այն դեպքում, երբ ընտանիքի ղեկավարը, հարցման արդյունքներով, առանձնակի ուշադրություն է դարձնում երեխայի վարքին՝ պատժելով նրան զանցանքի համար: Այսպես. հարցվածների 31%-ը հաղորդել է, որ հայրերը պահպանում են ընտանիքում կարգուկանոնը, մինչդեռ 28%-ը այդ հարցում նախապատվությունը տալիս է մայրերին:
Չնայած դրան՝ ծնողների 46%-ը կարծում է, որ մայրերը պետք է հետևեն տնային առաջադրանքների կատարմանը, և միայն 14%-ն է դա համարում հայրիկի գործը: Բացի այդ, 39%-ն ասում է, որ մայրերը պետք է որոշակի ժամի երեխային ուղարկեն քնելու, իսկ 22%-ը դա վերապահում է հայրերին: Որոշելը, թե երեխան քանի ժամ է անցկացնում հեռուստացույցի առաջ, 37%-ը համարում է մայրերի խնդիրը, 22%-ը՝ հայրերի, համակարգչի առաջ՝ հայրերի ձայնի իրավունքն ավելի քիչ է՝ 20%: Հետևել, որ երեխան ափսեում եղածը մինչև վերջ ուտի, ավելի շատ հանձնարարվում է մայրերին (34%), քան հայրերին (25%), ինչպես նաև այն, թե որքան շատ է քացրեղեն ուտում երեխան՝ համապատասխանաբար 39 և 21%:
Ծնողների մեկ երրորդը կարծում է, որ տարաձայնությունների հիմնական պատճառը սննդի ընդունումն է. 37%-ը խոստովանում է, որ հոգ է տանում երեխայի ճիշտ սննդի ընդունմանը ավելի, քան որևէ այլ բանի: Հատկանշական է, որ ծնողների միայն 31%-ն է կարծում, որ իրենց երեխաներին խիստ են դաստիարակում, 64%-ը դաստիարակությունը անվանում է «բանակցություններ», և օրական միջինը 24 րոպե են ծախսում երեխայի հետ «գործարքի» վրա: