Թուրքիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն և Մայքլ Պոմպեոն անցկացրել են հեռախոսազրույց: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով թուրքական ԱԳՆ-ում աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ կողմերը քննարկել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև ամերիկյան F-35 կործանիչների շուրջ ստեղծված իրավիճակը:
Աղբյուրը հավելել է, որ բացի այդ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները շոշափել են Սիրիայում պատերազմի թեման և այդ տարածաշրջանում անվտանգության գոտու ստեղծման հնարավորությունը:
Ինչպես նշվում է, սա երկու երկրների միջև առաջին կապն է Անկարայում С-400-ների մատակարարման մեկնարկից հետո: