Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պայքարը դաժան է լինելու․ հեղաշրջման գործընթաց է գնում

Վերջերս ավելի հաճախակի են սկսել մտահոգություններ հնչել առ այն, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները կոնսոլիդացնում են իրենց ուժերը և հակագրոհի են պատրաստվում։ Այսինքն՝ սկսել են դե ֆակտո խոսել հակահեղափոխության մասին։

Ըստ ձեզ, որքանո՞վ է հավանական, որ հակահեղափոխություն կլինի «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց․ «Գիտեք, դա կախված է գործող իշխանության՝ հարցի ընկալումից, և ժողովրդի դիմադրելու պատրաստակամությունից։ Վտանգն ավելին է, քան պատկերացնում եք։ Նրանք վաղուց են կոնսոլիդացված, ռևանշը շատ շուտ են սկսել։ Ես լրատվական ռադիոյով ասել էի, որ պայքարը շատ դաժան է լինելու, անզիջում, որովհետև լյութոկրատիան կամ գողապետությունը, իր կարծիքով, ամեն ինչ ունի կորցնելու, բայց միաժամանակ, թալանի տենչը, ինչպես նաև օտարահպատակությունը մնում է։ Այս ամենին, եթե ավելացնենք նախկին իշխանության գործելաոճը՝ անդեմ, անգույն, ապա կտեսնենք, որ այս գործընթացը սկսվել է։ Ինչքան էլ հաճելի չլինի, որպես քաղաքագետ պարտավոր եմ ասել, որ, ըստ էության, հիմա հեղաշրջման գործընթաց է գնում։ Հայաստանում սա դժվար է բացատրել, որովհետև հասարակագետների մեծ մասը կրթությամբ կամ գիտելիքով մնացել են սովետական ժառանգության լենինյան կոնցեպցիաների շրջանակներում»։

Լևոն Շիրինյանը նաև հավելեց․ «Ինչպես հիշում եք՝ սկզբում նրանք լուռ էին, շնչահեղձ էին, անսպասելի էր, որովհետև իրենց գերագույն գլխավոր հրամանատարի համար, որի կրթությունը զրոյական է, կրթվածություն գոյություն չունի, բարոյականության մասին չեմ խոսում, և որոշ ժամանակ սարսափի մեջ էին, որովհետև «Մերժի՛ր Սերժին» նշանակում էր Սերժին ձերբակալել, հետո դատարանը կորոշեր՝ մեղավոր է, թե ոչ։ Սակայն պարզվեց, որ այս առումով թավիշը բովանդակազուրկ էր, և գործը հանգեցվեց իշխանափոխության՝ հասկացությունը բովանդակազրկվելով գլորվեց, համակարգային փոփոխություններ տեղի չունեցան, հեղափոխությունը դանդաղեց, ընտրությունները ձգվեցին։ Հիմա ես կարծում եմ, որ հեղափոխության և հակահեղափոխության հարց չկա, կա Հայաստանի ապագայի հարց՝ հետադիմության և առաջադիմության»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում