«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կառնեգի հիմնադրամի հրավերով կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը, որի ժամանակ խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների և ապագայում սպասվելիք զարգացումների վերաբերյալ։ Կլոր սեղանի մասնակիցները հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումների, Արցախի հիմնախնդրի կարգավորման ընթացքի և այլ ներքաղաքական հարցերից: