Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Հույս ունենք, որ մեր ժողովուրդը արկածախնդրության չի գնա»․ Արցախի քաղաքական ուժերը Սամվել Բաբայանին չեն աջակցի

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակն օրերս հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ինքը նախաձեռնում է Արցախում հանրահավաքներ սկսել։

Հայտարարության մեջ նշվում է, որ այժմ ստորագրահավաքի նախաձեռնող խումբը բանակցություններ է վարում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ. «Նախաձեռնող խումբը հնարավորին ամեն ինչ անում է հարցը հանրահավաքներին չհասցնելու ուղղությամբ։ Սակայն, եթե այս բանակցություններն իրենց պատշաճ հանգուցալուծմանը չհասնեն, հավաքներ անցկացնելը կդիտվի ժամանակի անհրաժեշտություն»։

Արցախի խորհրդարանական ուժերը, սակայն, այս ստորագրահավաքի հետ կապված դրական վերաբերմունք հիմնականում չունեն։ Ավելին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Վարդգես Բաղրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հետ թեպետ առայժմ հանդիպում ու քննարկում չի եղել, բայց իրենք կարծում են, որ այն ձևակերպումը, որով նախաձեռնող խումբը ստորագրահավաք է անում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար՝ հակասահմանադրական է։ «Ընդ որում՝ հակասում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Մենք դրան չենք միանա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև հանրահավաքներ անցկացնելու հեռանկարին և ասաց. «Նման քննարկում չի եղել, մենք հույս ունենք, վստահում ենք մեր ժողովրդի իմաստությանը և կարծում ենք, որ նման արկածախնդրության չեն գնա։ Փաստարկված չէ այդ ստորագրահավաքը՝ հակասահմանադրական է»։

Դաշնակցությունը ևս հակասահմանադրական տարրեր է տեսնում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն ասաց, որ իրենց հետ հանդիպում չի եղել, բայց իրենք գործընթացին չեն միանա. «Մենք այդպիսի հատուկ որոշում չունենք, բայց մեր բոլոր ընկերների կարծիքը հստակ է։ Դա այն թեման չէ, որ նստենք ու հատուկ որոշում կայացնենք։ Անկախ նրանից՝ Սամվել Բաբայանն է, թե մեկ ուրիշը՝ խնդիրն այն է, որ այն հակասահմանադրական է։ Միջազգային տիրույթում չկա այնպիսի դեպք, որ ընտրելու իրավունք չունենաս, ունենաս ընտրվելու իրավունք»։

Սարգսյանը հավելեց. «Մենք պայքարում ենք, որ Ղարաբաղը միանա Հայաստանին՝ եթե իր առաջարկած կետը մտցվի, կառաջանան շատ պրոբլեմներ, ընդհուպ՝ Հայաստանին կարող են անվանել ագրեսոր։ Խնդիրներ կան, որ պետք է լուրջ քննարկումների արժանանան, պետք է հասկանալ դրա հետևանքները։ Մեր բոլորի նպատակն է, որ Արցախը միանա Հայաստանին։ Արցախի Հանրապետության քաղաքացին չի մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին և հակառակը։ Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իր առաջարկածով, իրավունք ունի ընտրվել Արցախի Հանրապետության նախագահ, Արցախի Հանրապետության քաղաքացին, այդ թվում՝ նախագահը կամ պատգամավորը, իրավունք չունեն։ Մենք գտնում ենք, որ դա ճիշտ չէ և անձի հետ կապ չունի, երևույթը սխալ է»։

Որոշիչ դերը, թերևս, Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Հայրենիք» խմբակցությանն է։ Այստեղ վերջնական որոշում առայժմ չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում