Հայաստանի հարկային նոր օրենսգրքով ձևակերպվեց միկրոբիզնեսի հարկային ստանդարտը, որը սոցիալական խնդիր է լուծում՝ փոքր բիզնես ունեցողներին թույլ է տալիս գործել առանց հարկերի։ Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ միկրոբիզնեսի այդ սահմանման մեջ են մտնելու նաև այն կրպակներն ու առևտրի կետերը, որոնք գործում են Երևանից դուրս և չեն հատում 24 միլիոն դրամի շրջանառության շեմը։ Այս կարգավորումից կբացառվեն նաև նրանք, ովքեր առևտուրն անում են առևտրային կենտրոնների միջոցով։