Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Չեմ հավատում՝ Սերժ Սարգսյանին աթոռից քերած իշխանությունը չի կարողանում աթոռից քերել ինչ-որ Հրայր Թովմասյանի

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործին և այլ հարցերի:

«Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ»,-հայտարարել է Թովմասյանն, ըստ էության, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ  տված հարցազրույցին։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա ըստ Թովմասյանի՝ դա շարքային գործ է։ Թովմասյանը հայտարարել է, որ թեև խորհրդատվության համար կարծիք են հայցում ՄԻԵԴ-ից և Վենետիկից՝ երկրորդ նախագահի գործով, սակայն վերջնական որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ հարցազրույցի ի հայտ գալը՝ այդ բովանդակությամբ ու ձևով ուներ միայն մեկ նպատակ՝ պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.«Կար նաև սպառնալիք՝ քրեական հետապնդման։Կարող ենք ֆիքսել, որ դա ամբողջ նախկին համակարգի սպառնալիքն էր։ Այսօր Հրայր Թովմասյանը վաղուց Հրայր Թովմասյան չէ։ Նա խոսացող գլուխ է, պատրաստի կնիք և պոտենցիալ մահակ ինչ-ինչ մտադրությունների ենթադրյալ իրականացման նպատակով»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք մեր իշխանությունների արձագանքն այս ամենին ադեկվատ է և համարժեք, Ռուբեն Մեհրաբյանն ասաց.«Ինձ համար գոնե զարմանալի  են այդ հակաքայլերը։ Իշխանության գլխավոր անելիքը այսօրվա ու ժամվա պետք է լինի մեկը՝ Հրայր Թորվմասյանի և նրա հետ այնտեղ աշխատող 6 կամ 7 այսպես կոչված ՍԴ անդամներին պետք է քերել այդ աթոռներից օր առաջ։ Թե ինչպես քերել՝ ես չգիտեմ, իրավաբան չեմ»։

Շարունակելով մեր զրուցակիցն ընդգծեց. «Հայաստանում մի դիվիզիա իրավաբան կա՝ այդ թվում նրանք, ովքեր մեր հաշվին բավականին բարձր վարձատրվում են, ընդ որում ոչ օրը 10.000 դրամ, ինչից դժգոհում էր հայտնի իջևանցին, այլ շատ ավելի բարձր, ուստի թող հավաքվեն ու որոշեն, թե ինչպես են քերելու։ Եթե գլուխները չեն կարողանա աշխատեցնել, թե ինչեպս՝ ուրեմն փոխե՛ք այդ իրավաբաններին ու ուրիշներին տվեք այդ գումարը։ Բայց ես չեմ կարծում, որ դա Հայաստանի օրենսդրությամբ անլուծելի խնդիր է։ Եվ երկրորդ՝ ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանին աթոռից քերած այսօրվա իշխանությունը չի կարողանում աթոռից քերել ինչ-որ Հրայր Թովմասյանի, որն էլ իր տեղում նստած դեռ մեծ-մեծ փրթում է»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում