Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

«Դա Վաշինգտոնին դուր գալ չի կարող». երեք պատճառ՝ ինչու է Պետդեպը մերժում Հայաստանի ներկայացուցչի հետ հանդիպումը

Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքէջի՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ առկա երկկողմ հարուստ օրակարգը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման համար:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է՝ վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվելիս չի արժանանում իր ամերիկացի գործընկերոջ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ընդունելությանը. «Հունիսի 21-ին Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ-ում ԵԱՀԿ համանախագահությամբ հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ։ Այդ հանդիպումը նախորդել էր Մոսկվայում և Ֆրանսիայում կայացած նույն ֆորմատով հանդիպումներին։ Ե՛վ Ռուսաստանում, և՛ Ֆրանսիայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել այդ երկրների արտաքին քաղաքական պատասխանատու նախարարների հետ առանձին ձևաչափով հանդիպում։ Մամեդյարովի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման շրջանակում պետքարտուղարը չհանդիպեց ո՛չ Հայաստանի և ո՛չ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Երկուսն էլ բավարարվեցին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմամբ»։

Ըստ պատգամավորի՝ Վաշինգտոնի այսպիսի վերաբերմունքը չափազանց վիրավորական պետք է գնահատել և խորամուխ լինել պատճառների մեջ. «Իսկ պատճառների մեծ մասը Երևանում է։ Ավելի շուտ՝ Հայաստանի և երրորդ՝ դաշնակից երկրի հետ Հայաստանի վարած անհավասարակշիռ քաղաքականությունը»։

https://www.1in.am/assets/uploads/2019/04/JIRAYR-VOSKANYAN_GOHAR-HAYRAPETYAN.00_03_00_09.Still320.jpg

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ նշեց. «Նախ՝ որքան տեղյակ եմ, երկրորդ այցելությունն է, բայց հանդիպման երրորդ նախաձեռնությունն է, որ մերժվում է: Դա արդեն ցուցանիշ է: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչ պետք է խոսեր Մնացականյանը Պոմպեոյի հետ, որովհետև որևէ բովանդակային հայտարարություն՝ ԱՄՆ-ի հետ կապված, Հայաստանը չի արել: Իսկ արտաքին քաղաքական կարևոր իրադարձություններից կամ քայլերից առաջ՝ հատկապես երբ հանդիպում է ուզում կողմերից առաջնություն չունեցողը, այն նախ՝ հայտարարություն է անում ինչ-որ բանի մասին»։

Մարտիրոսյանն ընդգծեց. «Բայց նաև պետք է հասկանանք, որ Պետդեպը ոչ թե փաստացիորեն մերժել է Մնացականյանի անձը, այլ Հայաստանի ներկայացուցչի հետ հանդիպումը: Իսկ դրա պատճառները հիմնականում երեքը կարող են լինել և, թերևս, են:

Առաջինը, որ Վաշինգտոնին, բնականաբար, դուր չի եկել Փաշինյանի այն նեղացած հայտարարությունը, թե ԱՄՆ-ը ամենայն խանդավառությամբ չի ողջունել իր հեղափոխությունը, և հետո՝ թե իբր Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես իրենը: Դրանք երկուսն էլ ոչ դիվանագիտական, Հայաստանի շահերին վնասող և որևէ հիմք չունեցող հայտարարություններ էին, որոնց համար այսօր, ամենայն հավանականությամբ, Երևանը վճարում է: Արտաքին քաղաքականության առումով Հայաստանում սիրողականությունն այն աստիճանի է, որ անգամ չեն պատկերացնում ԱՄՆ այս վարչակազմի մոտեցումների առանցքը: Այսօրվա Սպիտակ տունն ուղիղ, առանց դիվանագիտական ռևերանսների և զիջումների մի կառույց է, որ կոշտությանը տասը անգամ առավել կոշտությամբ է պատասխանում: Ու մինչ ուժեղ պետությունների դեպքում դա կարող է ժամանակավոր լինել կամ դիվանագիտական հնարք, ապա թույլերի դեպքում կարող է երկարատև լինել և գոնե այս վարչակազմի օրոք՝ չուղղվել: Երկրորդ պատճառը կարող է այն լինել, որ Հայաստանն այդպես էլ որակական առումով որևէ մերձեցում չնախաձեռնեց ԱՄՆ-ի հետ: Խոսելով երկու բևեռների միջև հավասարակշռության մասին՝ Երևանում իրականում անհավասարության նժարն առավել թեքեցին այն կողմ, որում այն գտնվում էր արդեն երևանյան նախկին ռեժիմների օրոք: Դա, վստահաբար, չի կարող Վաշինգտոնին դուր գալ»։

Իսկ երրորդ հանգամանքը, ըստ մեր զրուցակցի, հետևյալն է. «Հայաստանն այլևս իրեն այնպես է դիրքավորել և այնպես է դրսևորում, որ ԱՄՆ-ի համար առանձնապես որևէ հետաքրքրություն չի էլ ներկայացնում: Երևանից թերևս արդեն ո՛չ ակնկալիքներ կան, ոչ էլ կարևորվելու հեռանկարներ, հետևաբար Պետդեպն այլևս գուցե անկարևոր է համարում իր ղեկավարի ժամանակը վատնել Երևանից եկող՝ միայն արարողակարգային օրակարգ բերող պատվիրակների հետ իրականում անբովանդակ զրույցների վրա: Երեքն էլ ենթադրություններ են, բայց ամենևին բացառված չէ, որ բոլորը կամ դրանցից մեկը, կամ առնվազն երկուսը լինեն հենց այն իրական հիմքերը, որոնց պատճառով վերջին շրջանում արտաքին երկու գերատեսչությունների ղեկավարների հանդիպում չի կայանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում