Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Պետք է գանք իրականություն ու ապրենք 21-րդ դարում. հայ-ֆրանսիական հարաբերություններում՝ հին մոտեցումներ ու գործելաոճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին ընդունել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, Nouvelles d’Arménie ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին: Վարչապետը կարևոր է համարել համակարգող խորհրդի դերը ինչպես հայ-ֆրանսիական, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում, իսկ Արա Թորանյանն էլ խոսել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների կարևորության մասին:

Նշենք, որ օրերս էլ Երևանում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որ կազմակերպվել էր Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ և որպես բարեկամ՝ միշտ կլինի Հայաստանի կողքին, հայ ժողովրդի անվտանգության կողքին:

https://img2.newsinfo.am/big/NkXzZHWIyB.jpg

Ֆրանսիայում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանի կարծիքով՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները պատմական, մարդկային, բարեկամական, մշակութային և քաղաքական կապեր ունեն, բայց ռազմաքաղաքական և տնտեսական առումով բարձր մակարդակ չկա: «Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ ստիպված է հավասարակշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն էլ ենթադրում է, որ պետք է պաշտպանի իր շահերը, ու պարտադիր չէ, որ դրանք Հայաստանի շահերի հետ համընկնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Մինասյանի՝ դժբախտաբար Սփյուռքի հայկական կազմակերպությունները ամբողջ Սփյուռքում և նաև Ֆրանսիայում հին մոտեցումներ ու մտածելակերպ ունեն և գործում են հին ձևով. «Հիմնական գործողությունները հիշողության, կարոտի և Ցեղասպանության հետ են կապված:

Ֆրանսիացիները դա գիտեն, ֆրանսիական իշխանություններն օգտագործում են այդ հայկական մոտեցումը: Տնտեսական առումով կարող եմ ասել, որ շատ բան չի արվում, եթե նույնիսկ մի քիչ սադրեմ, կասեմ՝ զրո մակարդակ է, եթե համեմատենք Սփյուռքի տնտեսական կարողությունների հետ: Երբ Ֆրանսիան ցանկացավ ուղղակի ներկայություն ունենալ հայկական շուկայում, երկու, եթե չասենք՝ ձախողում, ապա սայթաքում ունեցավ: Առաջինը «Օրանժ» ընկերությունն էր, որը սկզբում բավականին աշխույժ գործեց, բայց մարդիկ հասկացան, որ կոռուպցիան այնքան շատ է, որ անհնար է աշխատել: Երկրորդը՝ «Քարֆուրը», որը բացվելու համար 7 տարի պահանջվեց: Ֆրանսիացիների համար դա ծիծաղելի է, ամոթ, ընդամենը մի ոչ շատ մեծ խանութ բացվեց 7 տարի անց»: Մեկ բացառություն կա՝ Ricard’i ընկերության ներկայությունը Հայաստանում։»

Մեր զրուցակիցը նշեց՝ ՀՀ այսօրվա իշխանությունները պետք է փակեն անցյալի էջը. «Հայերն ընդհանրապես իրականության մեջ չեն: Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, ու որպես ժողովուրդ պետք է պատկանենք 21-րդ դարին: Ժողովուրդը պետք է հստակ ասի՝ մենք պատկանում ենք ոչ թե անցյալին ու ֆեոդալական աշխարհին, այլ այսօրվա աշխարհին: Պատահական չէ, որ նոր սերունդն արեց հեղափոխություն, հեղափոխությունն ըստ էության սերնդափոխություն էր: Իսկ Սփյուռքում համայնքները իրականությունից կտրված են՝ խոսում են հիշողության, կարոտի ու Ցեղասպանության մասին: Ժամանակն է, որ սփյուռքահայերը գան իրականություն ու չկենտրոնանան կարոտի, Ցեղասպանության վրա, այլ կենտրոնանան Հայաստանի վրա՝ որպես ապագայի պետություն: Հենց դրա միջոցով նոր շունչ կհաղորդվի Ցեղասպանությանը, անվտանգությանը, նաև՝ Ղարաբաղին»:

Կայծ Մինասյանը հիշեցնում է՝ հեղափոխության ժամանակ հայերը խնդրում էին, որ ռուսները հարգեն իրենց. «Բայց ո՞վ առաջինը չի հարգում հայերին՝ հենց հայը իր ինքնությունը չի հարգում: Ես ուզում եմ, որ տեղափոխվենք այսօրվա իրականություն: Պետք է շիտակ, ոտքի վրա կանգնած կայուն ու մաքուր պետություն ունենանք, որ աշխարհն էլ ուրիշ ձև նայի մեզ: Մեզ պետք է ձևի, գործելակերպի փոփոխություն»:

Օրինակ՝ Մինասյանն առաջարկում է ստեղծել «Արմենաֆոնիա» միջազգային կազմակերպություն. «Ինչպես կա Ֆրանկոֆոնիա, այնպես էլ Արմենաֆոնիա է պետք ստեղծլ։ Այն մարդիկ, ովքեր կներգրավվեն, պետք է կայացած լինեն, պրոֆեսիոնալ: Ինչքան նայենք անցյալին, հիշողություններին, այնքան կդժվարանա մեր ապագան: Հիշողությունից պետք է դուրս գանք, հիշողությունը մահ է, մտնենք իրականություն ու նայենք դեպի կյանք, ապագա: Չեմ ասում ՝ մոռանանք անցյալը, բայց չապրենք անցյալով: Էլ ե՞րբ պետք է ապրենք: Փոքր Հայաստան ունենք, չենք կարող սպասել: Մեր պատմությունը չպետք է ավարտվի Ցեղասպանությունով, ուրիշ ձևով պետք է տարածենք այդ գաղափարը: Նույն ֆրանսիացիներին և մյուս արևմտյան եվրոպական պետություններին պետք է ասենք՝ դուք իբրև եվրոպական ժողովուրդ ընդունեցիք հրեական ցեղասպանությունը, որ ամբողջ Եվրոպայում ժողովրդավարություն հաստատվի, բոլոր պետությունները ճանաչեցին այն ու դարձան ժողովրդավարական: Ո՞վ է արգելում մեզ աշխարհի հետ այլ կերպ խոսել: Ցեղասպանությունը դեպի առաջ պետք է գնա, վաղվա խնդիր է, որքան տարածվի այդ գաղափարն աշխարհում, աշխարհն այդքան ժողովրդավար կդառնա: Ֆրանսիան, այո՛, ճանաչել է Ցեղասպանությունը, բայց պետք է քաղաքականացվի հարցը, ու գնանք դեպի ապագա: Հայերը պետք է վարժվեն պետություն ունենալուն»:

Քաղաքագետը նշում է՝ մենք մինչև թավշյա հեղափոխությունը հետխորհրդային Հայաստանի տրամաբանությամբ ենք շարժվում, իսկ այդ գաղափարները մեզ պահում են իրականությունից դուրս ու ստիպում ապրել հիշողություններով և ունենալ Mémorial State. «1991-ից ի վեր Հայաստանը մտավ իրականության մեջ իբրև միջազգային սուբյեկտ, բայց իբրև պետություն և ժողովուրդ՝ չմտանք: Երբ խոսում ենք հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին՝ Ֆրանսիան ապրում է 21-րդ դարում, հայերը՝ տակավին ո՛չ: Թավշա հեղափոխությունը նոր էջ բացեց ու նոր շունչ ներշնչեց: Այդ պատճառով էլ ավանդական կազմակերպությունները ինչ-որ տեղ շվարած են, չգիտեն՝ ինչպես կրել պատասխանատավություն, վարժված են, որ ամեն ինչ որոշվի վերևում: Բայց պետություն ունենալ նշանակում է, որ քո ճակատագիրը քո ձեռքերի մեջ է, և դու պատասխանատու ես քո կյանքի համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում