Tuesday, 09 06 2026
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը

«Կովկասյան վագր»-ից մինչև «Ֆորբս»-ի վատագույն տասնյակ

Հայաստանի տնտեսությունը բավականին խոցելի է, և եթե դիտարկում ենք մակրոտնտեսական ցուցանիշները, գեոքաղաքական իրավիճակը, իհարկե, հայկական տնտեսությունը չի կարող համարվել շատ ավելի լավը, քան մենք կանք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ «Առաջին լրատվականի» խնդրանքով մեկնաբանելով «Ֆորբս» ամսագրի վատագույն տնտեսությունների ցուցակի 2-րդ տեղում Հայաստանի հայտնվելը:

«Մեր տնտեսությունը բնորոշվել է ոչ թե այս պահին, այլ ցույց է տրվել նրա խոցելիությունը, սակայն այդ գնահատականը բնորոշ էր այն շրջանին: 2006 թ.-ին ՀԲ-ն հրապարակել էր «Կովկասյան վագր» գիրք: «Կովկասյան վագրից» մինչև «Ֆորբս»-ի վատագույն 10 տնտեսություններ՝ այն թռիչքն է, որ ժամանակակից տնտեսագիտական միտքը կատարում է ՀՀ վերաբերյալ: Չի կարող տնտեսությունը 4 տարիների ընթացքում այդպես փոխվել»,- ասաց Տ.Ջրբաշյանը՝ հավելելով, որ այսօր ընդհանրապես տնտեսագիտական միտքը գտնվում է որոշակի փնտրտուքների մեջ, փորձում է հասկանալ՝ ինչ է նշանակում մրցակցային առավելություն, տնտեսական քաղաքականություն:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ԿԲ նախանշած 6.5% տարեկան սղաճը, Տ.Ջրբաշյանը նշեց, որ ամառվա վերջին միանիշ սղաճ ենք ունենալու. «Կարծում եմ՝ դրանից մի քիչ ավելի կլինի՝ մոտ 7%: Ոչ մոտիկ 10%-ին, բայց չի լինելու նաև 5%-ի մոտ:

Գյուղատնտեսության իրեն վատ ու լավ պահելը շատ կարևոր է, բայց մեր գնաճի հիմնական մասը ներմուծված է՝ միջազգային գներն էին: Ներկայում և՛ սննդամթերքի, և՛ նավթամթերքի միջազգային գները կայունացման միտում ունեն, ինչը վկայում է, որ սղաճի այդքան մեծ վտանգ ներմուծման տեսակետից չկա:

Ըստ բանախոսի՝ միաժամանակ շատ կարևոր է, որ բավական լուրջ աճ է արձանագրվել փոխանցումների (տրանսֆերտների) մասով՝ 2011 թ. հունվար-հունիսին, 2010 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, 30%, ինչը նույնպես որոշակի իմաստով մեղմացնում է արտարժութային շուկայում առկա ճնշումները:

ՀՆԱ-ն, Տ. Ջրբաշյանի համաձայն, կանխատեսված 4.5%-ից ավելի կլինի և կտատանվի 5-5.2%-ի սահմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում