Stena Impero բրիտանական լցանավը, որն իրանական կողմը կալանել է Օրմուզի ծոցում, կապի դուրս չի գալիս։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Northern Marine Management նավը կառավարող ընկերությունը։
Նրանց տվյալներով՝ անձնակազմի անդամները դադարել են արձագանքել կապի ազդանշաններին։ Ընկերությունը կարծում է, որ լցանավի անձնակազմը կորցրել է նավի նկատմամբ վերահսկողությունը։
Նշվում է նաև, որ լցանավը չի խախտել միջազգային նորմերը։