Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Նոյեմբերին կաթի գինը կբարձրանա, փետրվարին միսը կթանկանա

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով անասնաբուծության խնդիրներին է անդրադառնում ոլորտի գիտակ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը:

Անկախացումից հետո Հայաստանում անասնաբուծության վիճակը երբեք անքան վատ չի եղել, ինչքան վերջին երկու-երեք տարիներին: Չի եղել այնպես, որ երեք տարի անընդմեջ տասնյակ հազարներով անասնագլխաքանակի անկում արձանագրվի: Արդյունքում առաջացել են լուրջ խնդիրներ կաթնամթերքի ու մսամթերքի արտադրության, գլխաքանակի վերականգնման առումով: Ոլորտի նման վիճակը պետական քաղաքականության բացակայության արդյունք է:

Պետության մակարդակով պետք է խրախուսվեր գլխաքանակի ավելացումը, որ չի արվել ու չի արվում: Մինչդեռ նախկին Սովետմիության երկրներից Ուկրաինայում կառավարությունը յուրաքանչյուր 12 ամսական դարձած հորթի համար աճեցնողին պարգևատրում է 100 դոլարին համարժեք գումարով: Դրսից բերված յուրաքանչյուր տոհմային կենդանու գնի 50%-ը փոխհատուցում է: Վրաստանում գլխաքանակի ավելացման պարագայում տրվում են անտոկոս վարկեր, հաճախ՝ սուբսիդիաներ, ավելի հաճախ՝ դրամաշնորհներ: Մոլդովայում ևս գլխաքանակի ավելացման դեպքում սուբսիդիաներ են տրվում:

Հայաստանը այլ ուղով գնաց: Միլիարդավոր դրամներ էին հատկացվում դիզվառելիքի, սերմացուի, պարարտանյութերի սուբսիդավորմանը, որ, ինչպես պարզվեց, բոլորովին էլ նպատակին չէին ծառայում: Չնչին քանակությամբ սերմացու էլ բերվում էր կերային մշակաբույսերի համար, որոնց մի մասը ժամկետանց էր ու անորակ: Տրամաբանական է, որ նման մոտեցման արդյունքում այս վիճակն էինք ունենալու: Բայց ժամանակին նախարարությունը գոնե հետևում, զսպում էր, որ կաթ մթերողները չչարաշահեն իրենց դիրքերը՝ մթերման գների առումով: Հիմա ընդհանրապես բարձիթողի վիճակ է: Փետրվարին կաթը մթերվում է գրեթե ինքնարժեքով՝ 140 դրամով: Միջինը 170-180 դրամով մթերման դեպքում միայն հնարավոր է, որ հանրապետությունում կաթնարտադրություն զարգանա: Դեռ տարիներ առաջ «Բոնիլաթ» ընկերությունը Եվրոպայից ներկրած կենդանիների կաթը գնում էր լիտրը 220 դրամով ու գոհ էր:

Մասնագիտական հաշվարկներով՝ լեռնային-նախալեռնային շրջաններում ամռանը կաթի ինքնարժեքը կազմում է 80-82 դրամ, մսուրային շրջանում՝ 135-137 դրամ, երբ արտադրողը վարձու աշխատող է պահում: Փաստացի անասնապահությունից շահույթ չի մնում, ինչի համար էլ այսօր կով պահելու շահագրգռվածություն չկա: Թերևս դա է հիմնական պատճառը, որ սկսած 2017թ.-ից՝ կովերի գլխաքանակը նվազել է 30 հազարով, խոշոր եղջերավորներինը՝ ավելի քան 60 հազարով, ու միտումը շարունակվում է:

Հեղափոխությունը այս ոլորտի վրա դրական առումով դեռևս չի ազդել: Վերջին տարում ոլորտում անկումը կազմել է մոտ 20 հազար գլուխ: Իհարկե, այս տարի սկսել են սահմանամերձ գոտում անտոկոս վարկեր տրամադրել, ինչը լավ է: Բայց դրան զուգահեռ պետությունը պետք է անի մյուս կարևորագույն քայլերը՝ հետևողական լինի վարկերի նպատակային օգտագործման հարցում: Վարկառուներին պետք է ապահովի մասնագետներով, օգնի կենդանիների ընտրության, լավագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերում: Կա գործիքակազմ, որի կիրառման համար գումար պետք չի:

Ցավոք, կառավարությունում մասնագետներ չունենք, որպեսզի մասնագիտական այս նրբությունները ճիշտ մատուցեն երկրի ղեկավարությանն ու ժողովրդին, որ սրանց կարևորությունը հասկանալի լինի: Ընդամենը կենդանիների կերակրման ճիշտ տեխնոլոգիայի կիրառման դեպքում կենդանու կաթնատվությունը կարելի է բարձրացնել մինչ 20%-ով: Բազմաթիվ նման մասնագիտական հարցերում փող պետք չէ, պրոֆեսիոնալներ են պետք, որ վարկ վերցրած (նաև չվերցրած) գյուղացուն ուղղորդեն, օգնեն: Մինչդեռ ավելի շատ հարցերը լուծում են ոչ պրոֆեսիոնալները, որոնց առկայությունը համակարգում արգելակում, տարիներով հետ է գցում երկրի առաջընթացը:

Անդրադառնալով արտադրվող կաթի ծավալներին՝ նշեմ, որ սրա աճի ամենակարճ ուղին սուբսիդավորումն է: Ամբողջ կաթի (600-700 հազար տոննա տարեկան) սուբսիդավորումը առայժմ պետության ուժերից վեր է: Հետևաբար կարելի է հաջորդ տարում նախորդի նկատմամբ ավելի արտադրված ու վերամշակող ձեռնարկությանը հանձնած յուրաքանչյուր կգ-ի համար սուբսիդավորել, ավելի վճարել 40 դրամով: Դա պետության համար կարժենա առավելագույնը 800 մլն դրամ, քանի որ Հայաստանը տարեկան կարող է արտադրության ծավալները ավելացնել ընդամենը 15-20 հազար տոննայով: Այդ գումարը, որ պետության համար մեծ թիվ չի, ոլորտում լուրջ շարժ կառաջացնի:

Նույն սկզբունքով կարելի է սուբսիդավորել նաև ավելացված կովերի գլխաքանակը: Հայաստանում եղած կովերի ավելի քան 90%-ը ցածր մթերատու Կովկասյան գորշ ցեղի է: Իրավիճակը փոխելու նպատակով լեռնային և նախալեռնային շրջաններում պետք է շրջանացնել Շվից ցեղի կովեր ու տրամախաչել Կովկասյան գորշի հետ: Ժամանակին մեր կողմից նման փորձ կատարվել է՝ շատ դրական արդյունքով: Ցածրադիր շրջաններում կարելի է բուծել ցածր կենսունակության, բայց բարձր կաթնատվության Հոլշտեյն ցեղը: Աշխարհում Հոլշտեյնը պահում են 2.5 տարի: Հիմա Հայաստանում ունենք կովեր, որոնցից օրական ստացվում է 52-53 կգ բարձր յուղայնությամբ կաթ: Կովկասյան գորշի 5 տարվա կաթնատվությունն է կազմում 10 տոննա, սրա՝ մեկ տարվանը: Իհարկե, սրա կերակրման նորման 55-60%-ով բարձր է:

Այս ոլորտի ամենացավոտ խնդիրներից մեկն էլ կերարտադրությունն է: Վաղուց ձախողել ենք կերարտադրությունը, և քանի որ լուրջ խնդիր է, կառավարությունները խուսափում են դրան անդրադառնալ: Ժամանակին Չեռնոգորիայում, որ կաթի «դեֆիցիտ» ուներ, մասնագետների որոշմամբ սկսեցին հսկայական ծավալներով սիլոս արտադրել: Անգամ ասֆալտի վրա սիլոս էին պատրաստում: Հիմա այս երկրում կաթի, կաթնամթերքի խնդիրը լուծված է:

Պրակտիկ, պրոֆեսիոնալ մասնագետների հետ հաշվի նստեցին, ու կարճ ժամանակում խնդիրը կարգավորվեց:

Մեզանում, կաթից բացի, ճգնաժամային է նաև մսի արտադրության վիճակը: Այսօր շուկայում մսի գինը կոմպենսացվում է Բելառուսից ներկրված տարիքով կենդանիների ցածրորակ մսով և Հնդկաստանից ներկրված գոմեշի մսով, որը հիմնականում վերամշակվում է: Բելառուսից ներկրվածը ծերացած կենդանիների, կոպիտ մկանաթելերով, ցածր սննդարար արժեքով միս է, որ մինչև մորթը մի քանի ամիս բտում են ու որպես ցածրակարգի՝ երկրից հանում:

Հանրապետության անասնապահության, սննդարդյունաբերության ոլորտում ստեղծված այս ոչ այնքան բարվոք իրավիճակը կհանգեցնի նրան, որ արդեն նոյեմբերից կաթի գինը կտրուկ կբարձրանա, որովհետև համապատասխան գլխաքանակի կովեր չունենք, կաթի փոշի էլ առաջվա չափ չեն կարողանում ներկրել, փետրվարից էլ մսի գինը կտրուկ կբարձրանա: Եթե անասնագլխաքանակը ավելի քան 60 հազարով իջել է, հնարավոր չէ, որ մսի գինը նվազի, եթե, իհարկե, ներկրվող ցածրակարգ մսի ծավալները շեշտակիորեն չմեծացնեն: Այդպես կշարունակվի մի քանի տարի, քանի որ նախկին գլխաքանակը վերականգնելու համար առնվազն 5 տարի է պետք:

Սննդի անվտանգությանը վերաբերող այս կարևորագույն հարցերը լուծելու փոխարեն՝ տնտեսության ամենահզոր, ամենամեծ զբաղվածությունն ապահովող ճյուղի նախարարությունն են վերացնում, որի խնդիրը հենց սրանցով զբաղվելն էր: Գյուղնախարարությունը պետք է դառնար սուպերնախարարություն, քանի որ եղածներից և ոչ մեկը չունի սրա ֆունկցիաների լայնությունն ու կարևորությունը: Հետևաբար կառավարության կողմից իրականացվող քաղաքական կուրսում պետք է կտրուկ շրջադարձեր լինեն, ու ոլորտի նկատմամբ դրսևորվող պետական քաղաքականությունը պետք է հիմնովին վերանայվի: Ցավոք, տպավորություն է, որ որոշում կայացնողները ճիշտ չեն պատկերացնում գյուղատնտեսության դերը երկրի կյանքում: Օգնում են գյուղատնտեսությանը, գյուղացուն ցածր տոկոսներով վարկեր տալով, դրանց մի մասը փոխհատուցելով, պարտադրելով, որ իրենց մոդելներով խելացի գոմեր պատրաստեն: Լավագույն տարբերակը չեն ընտրել:

Գյուղացու առաջ պետք է դրվեն հստակ պայմաններ. լավ կով կամ ոչխար պահելու համար պետք է կառուցածդ գոմը պարտադիր բավարարի օդափոխանակության, քամու արագության, լուսավորվածության, խոնավության և այլ չափանիշների. նշվեն չափանիշները: Այդ դեպքում կասկածել պետք չէ, որ գյուղացին կսարքի խելացի գոմի լավագույն տարբերակը: Այլապես պարտադրում են կարբոնատով տանիքներ կառուցել: Լեռնային շրջաններում ուժեղ քամիների ու հաճախակի տեղացող կարկուտների պարագայում սրանք երկար չեն շահագործվի: Մինչդեռ պետք է սարքել այնպես, որ կառույցը ծառայի նաև սերունդներին: Այսօրվա առաջարկվող խելացի գոմերը երբևիցե չեն կարող տասնյակ տարիներ շահագործվել: Պատահական չէ, որ չի հստակեցվում, թե առաջարկված մոդելով սարքված խելացի գոմերը քանի տարվա համար են:

Պարտադիր ջրխմոցի տարբերակ են նշում, որն արժի մի քանի տասնյակ հազար դրամ, և որը մի քանի ամիս ծառայելուց հետո շարքից դուրս է գալիս:

Մարդիկ իրենց ձեռքերով, կոպեկներով ընտիր խմոցներ են սարքում, որ տասնամյակներ են ծառայում: Ինչի՞ եք ստիպում, որ տարին մի քանի անգամ տասնյակ հազարներ տան խմոցներ գնելուն: Նման շատ հարցեր կան: Ազատություն տվեք մարդկանց՝ շարժման, մտածելու ազատություն, և հաստատ կունենանք ավելի լավ արդյունք, քան կարող էինք երբևիցե մտածել: Եվ այդ ազատությունը ամրագրեք օրենքներով:

Հայաստանը պետք է ունենա (վաղուց պետք է ունենար) գյուղի և գյուղատնտեսության մասին օրենք: Պետք է ընդունվի երկրագործության և անասնաբուծության ոլորտների ռազմավարություն (եղածը ծրագիր է, որում ռազմավարության նշույլ չկա): Այլապես թողած օրենքները, ռազմավարության, մարտավարության մշակման խնդիրները խմոցների մոդելներ են մշակում: Այլապես ոչխարաբուծությունը վախեցնող արագությամբ երկրում զարգանում է առանց պետության միջամտության, ու հանկարծ որոշվում է պետական աջակցություն ցուցաբերել այդ ոլորտին, ինչն անհասկանալի է, մտածելու տեղիք տվող ու ևս մեկ անգամ ապացուցող, որ պրոֆեսիոնալիզմի ու պետական մտածողության պակաս կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում