Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Իրավիճակը ճգնաժամային է․ այս զարգացումները ապտակ են դատական համակարգին․ Լենա Նազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

-Տիկի՛ն Նազարյան, մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, և ԱԺ-ն առաջնային մանդատ ունեցող մարմինն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ ներկայացուցիչներ նշում էին, որ դեռ չեն ծանոթացել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակին, որտեղ ներկայացված է ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, դրա պատճառները և առաջարկվում են հնարավոր լուծման տարբերակներ: Նամակը հրապարակվել է մեկ ամիս առաջ, իսկ խորհրդարանն արդեն արձակուրդում է: Կան պնդումներ, որ դանդաղ շտապելն օգուտ չէ ո՛չ հանրությանը, ո՛չ իշխանությանը և ո՛չ էլ պետությանը, քանի որ ՍԴ-ն կայացնում է որոշումներ, և դրանք կարող են բացասական իմաստով շրջադարձային լինել: Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ նա քաղաքական գնահատական տվեց ՍԴ շուրջ ստեղծված թնջուկին, արդյոք ԱԺ-ն արդեն ծանոթացե՞լ է նամակին, ե՞րբ կարող ենք սպասել դիրքորոշման կամ կարծիքի:

-Կարծում եմ՝ պատգամավորներն առանձին հասցրել են ծանոթանալ նամակին, ես ինքս կարդացել եմ, բայց եթե պատգամավորները հայտնեն իրենց կարծիքը, դա կլինի միայն իրենց և ոչ թե ԱԺ-ի կարծիքը: ԱԺ-ի կարծիք հայտնելու համար նախ պետք է խորհրդակցություններ լինեն խմբակցությունների հետ, ինչը չի եղել նաև այն պատճառով, որ հիմա արձակուրդային շրջան է, և պատգամավորների մի մասն էլ գործուղման մեջ է. ԱԺ-ն առայժմ չունի կարծիք:

-Չեք կարծում, որ արտակարգ ռեժիմով աշխատելու անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով, որ ՍԴ-ում կա մեծ հնչեղություն ունեցող մի գործ, որը վերաբերում է պետական հանցագործությանը և դրա քաղաքական պատասխանատուին:

-ԱԺ պատգամավորը ամենամյա արձակուրդ ստանում է միայն ամռանը, դա նրա իրավունքն է, և հնարավոր է, որ պատգամավորները Հայաստանում չլինեն և հնարավոր չլինի հանդիպումները կազմակերպել:

-Խորհրդարանական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ նշել են, որ ՍԴ-ում չկա ճգնաժամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը մեր եթերում ասաց, որ խորհրդարանն այս հարցում, կարծես թե, անելիք չունի, և հարցի կարգավորումը բացառապես ՍԴ տիրույթում է, պատգամավորներից մեկն էլ պնդում է, որ ՍԴ-ի փոխարեն այդ գործառույթներով մեկ այլ ինստիտուտ կարող ենք ստեղծել, մեկ այլ պատգամավոր էլ կարծում է, որ Քոչարյանի հարցով Վենետիկի հանձնաժողովին դիմումը պայմանավորված է նրանով, որ Վենետիկի հանձնաժողովն ունի ավելի բարձր փորձագիտական և իրավական գնահատական: Նշվում է, որ 300.1 հոդվածով խախտում կա, և միջազգային կառույցները նույնպես կարձանագրեն դա: Այստեղից կարող ենք հետևություններ անել, որ այս խնդիրների վերաբերյալ իշխող քաղաքական մեծամասնությունը չունի միասնական դիրքորոշում:

-Ինչպես ասացի՝ դրանք մասնավոր կարծիքներ են։

-Բայց նրանք պատգամավոր են, նրանց խոսքն առաջին հերթին ընկալվում է որպես պետական այրի խոսք:

-Պատգամավորն ազատ է անձնական կարծիք հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ես իմ կարծիքը կարող եմ ասել. Ես համարում եմ, որ ՍԴ-ի հետ կապված իրավիճակը ճգնաժամային է: Փաստորեն, Վահե Գրիգորյանի նամակից կարող ենք հետևություն անել, որ Հրայր Թովմասյանը, առաջնորդվելով կուսակցական, անձնական շահերով, օգտվելով անցումային դրույթների կանոնակարգումից, դարձել է ՍԴ-ի նախագահը և փաստացի տեղի է ունեցել այն, որ իր կյանքի տևողության չափով սահմանափակել է ՍԴ փաստացի համապատասխանությունը ՍԴ տեքստին: Սա չենք կարող համարել այլ բան, քան մանիպուլյացիա, և սա իրականացվել է այն շրջանում, երբ ընդդիմության, քաղհասարակությանը և ամբողջ հանրության ուշադրությունը սևեռված էր Ս. Սարգսյանի վարչապետության շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Այս իրավիճակում միայն ՍԴ-ն կարող ասել, որ ՍԴ ցանկացած որոշում՝անկախ նրանից՝ մենք համաձայն կլինենք, թե ոչ, անկախ նրանից՝ այն կբխի մեր սրտից, թե քաղաքական նպատակահարմարությունից, լեգիտիմություն չի ունենա:

-Այսինքն՝ ՍԴ-ի նախորդ տարվա ապրիլից սկսած գործունեությունը լեգիտիմ չէ՞, և կառավարության համար կարող է պարտադիր չլինե՞լ ՍԴ որևէ որոշումը։

-Իրավական տեսանկյունից չեմ կարող ասել, բայց հանրային, քաղաքական տեսանկյունից այս ամբողջ իրավիճակը որևէ վստահություն չի ներշնչում ՍԴ-ի նկատմամբ:

-ԲԴԽ-ի շուրջ նույնպես կրքերը չեն հանդարտվում: Դուք նշել եք, որ ԲԴԽ-ն համալրվում է նոր անդամներով: Ինչ վերաբերում է վեթինգին, դուք նշում էիք, որ այն իրականացնելու է հենց այս խորհուրդը և փաստում եք, որ հենց այս կազմով… ԲԴԽ-ում այնպիսի մարդիկ են դատավոր ընտրվում, ովքեր դատավարի բարեվարքության վերաբերյալ կասկածելի պատկերացումներ են առաջացնում. հարց է առաջանում՝ ինչպես են ստուգելու այլ դատավորների բարեվարքությունը: Վեթինգ կլինի, թե զտում, դա վերածվելու է ծածկադմփոցի:

-Իսկապես, Հայաստանում իրադարձությունները կայծակնային արագությամբ են ընթանում, և որպեսզի պատկերացնենք, թե ինչ տեղի ունեցավ ԲԴԽ-ում, փորձենք վերականգնել պատկերը, թե ինչ տեղի ունեցավ: Մի քանի օր առաջ Դատավորների ժողովն ընտրում էր Դատական խորհրդի անդամ, և հայտնվում է Ն. Տավարացյանը և հայտարարում, որ պետք է երդվի և ստանձնի ԲԴԽ անդամի լիազորությունները: Դրա հետ կապված ԲԴԽ-ում տարաձայնություններ են լինում, վերջապես որոշվում է, որ նա պետք է լիազորությունները ստանձնի: Նա ստանձնում է լիազորությունները, և տեղի է ունենում ԲԴԽ նախագահի ընտրություն: Դրանից հետո նա հրաժարվում է լիազորություններից: Ակնհայտ կասկած կարող է առաջանալ, որ Տավարացյանը լիազորությունները ստանձնել է միայն նախագահին ընտրելու համար, ուրիշ բացատրություն չեմ գտնում: Եվ այս ծաղրական վերաբերմունքը ԲԴԽ-ի նկատմամբ, ուղղակի խայտառակություն է: Եվ սրանից հետո դատավորներն ուզում են, որ հանրությունը վստահություն ունենա դատավորների հանդե՞պ: Այս անարժանապատիվ, անպատվաբեր վերաբերմունքը ԲԴԽ-ի նկատմամբ և առհասարակ դատավորի կոչման հանդեպ, ուղղակի ապտակ էր դատավորական համայնքին: Ես ակնկալում եմ, որ համապատասխան արձագանք պետք է լինի: Ինչ վերաբերում է վեթինգին, խառնաշփոթը պայմանավորված է անվան հետ. զտում բառն էլ էթնիկական զտման հետ է ասոցացվում, այդ բառն էլ չարժե օգտագործել: Պարզապես պետք է կենտրոնանալ բովանդակության վրա. այսպես կոչված վեթինգի նպատակն է՝ ունենալ կոռուպցիայից զերծ, վստահելի, անկախ դատավորներ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում