Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Սինանյանը պետք է նպաստի, որ Ռուսաստանի Սփյուռքը կուռ համայնք դառնա, ավանդաբար, իրար «ուտում» են, իրար հետ մրցում

Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է Սփյուռք, և կտևի 5 օր: Այդ մասին տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

https://gdb.rferl.org/F9F0C304-C624-4F87-A7F7-522F5410ABC1_w1023_r1_s.jpg

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է նախ Ռուսաստանի հայերի միության գրասենյակ, որտեղ կայացած հանդիպմանը ներկա էին ոչ միայն Մոսկվայի և Մոսկվայի մարզի, այլև Ռուսաստանի տարբեր մարզերի հայ համայնքների ներկայացուցիչները: Իր ելույթում Սինանյանն ընդգծեց Ռուսաստանի հայ համայնքի կարևորությունը՝ նշելով, որ այն մեծ ներուժ ունի և կարող է լուրջ դերակատարում ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ առհասարակ հայության համար: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում հայկական նոր կազմակերպություններ են ստեղծվել: Սինանյանը խոստացել է հանդիպել Մոսկվայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու որպես առաջնահերթություն ընտրվեց Ռուսաստանի Սփյուռքը, ասաց. «Ես չեմ կարող ասել, թե Ռուսաստանի Սփյուռքը մեզ համար ավելի կարևոր է, քան ամերիկյան, եվրոպական կամ միջին արևելյան Սփյուռքը։ Յուրաքանչյուրն իր ուրույն տեղը, գործառույթն ու հնարավորություններն ունի։ Այլ հարց է, թե կոնկրետ զարգացման ու գործունեության այդ փուլում ինչ խնդիրներ են դրվում պետության առջև, պետությունն ինչ խնդիրներ է տեսնում, որ կարելի է լուծել այս կամ այն սփյուռքահայ համայնքի միջոցով»։

Հակոբյանը շեշտում է՝ քանի որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նախկինում եղել է Գլենդելի քաղաքապետը, ենթադրվում է, որ նա ամեն դեպքում ամերիկյան Սփյուռքի հետ լավ ծանոթ է, ինտեգրված է ու, ըստ էության, այդ Սփյուռքի ներկայացուցիչն է, թեպետ ծնվել է Հայաստանում. «Ընդհանրապես, Սփյուռքի ցանկացած համայնք կարևոր նշանակություն ունի, նախ և առաջ՝ որովհետև, եթե այդ Սփյուռքն ուժեղ ու կազմակերպված է, կարողանում է ընդհանուր նպատակներ իր առջև դնել, կոնսոլիդացնել իր հնարավորություններն ու ռեսուրսները, կարողանում է նաև քաղաքական ու որոշ տնտեսական որոշումների վրա ազդեցություն ունենալ։ Հիմա թե ինչու կարևորվեց հենց Ռուսաստանի Սփյուռքը՝ այստեղ, այնուամենայնիվ, կա քաղաքական ենթատեքստ։ Հաշվի առնելով, որ նա ամերիկյան Սփյուռքի ներկայացուցիչ է համարվում, որպեսզի երկիմաստություններ, տարբեր մեկնաբանություններ չլինեն ու չլինի տպավորություն, որ այս նշանակումն ինչ-որ բանի մասին է խոսում ՝ նախընտրեց հենց Ռուսաստանը։ Ես կարծում եմ, որ Սփյուռքի հանձնակատարը պետք է զբաղվի նաև տնտեսական հարցերով՝ հանդիպի նաև Ռուսաստանի հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ՝ բիզնեսի, քաղաքական, մշակութային, գուցե հոգևոր ներկայացուցիչների հետ, ներկայացնի Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ու ասի, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը նրանցից»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ, ցավոք սրտի, Ռուսաստանի Սփյուռքն աչքի է ընկնում իր անկազմակերպվածությամբ. «Այսինքն՝ այնտեղ հստակ կազմակերպված կառույցներ չկան, կան ճռճռացող անուններով կառույցներ, բայց իրականում նրանք այդպես էլ ի վիճակի չեղան համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ, այդպես էլ չկարողացան այդ մեծ երկրում հայությանը համախմբել։ Դա շատ կարևոր և հրատապ խնդիր է, որ պետք է լուծել և դրանում շատ մեծ կարևոր առաքելություն ունի այս կառույցը՝ գլխավոր հանձնակատարի գլխավորությամբ։ Շատ կարևոր է, որ այնտեղ համայնքը կազմակերպված լինի ու ամբողջ պոտենցիալը փորձի օգտագործել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցերում։ Սփյուռքի հանձնակատարի դերակատարությունը նաև այն կլինի, որ այնտեղի բիզնես շրջանակի ներկայացուցիչների հետ հանդիպելով՝ փորձի ակտիվացնել նրանց ջանքերը, որ Հայաստանում ներդրումներ լինեն։ Ամեն դեպքում՝ Ռուսաստանի հայ արմատներ ունեցող բիզնեսմեններն էին, որ երկար ժամանակ ակտիվ ներդրումային քաղաքականություն էին վարում ու ունեին որոշակի ծրագրեր»։

Ըստ նրա՝ իշխանափոխությունից հետո այդ ակտիվությունը զրոյի է հավասարվել. «Ի վերջո՝ գլխավոր հանձնակատարը պետք է նաև հումանիտար առաքելություն ունենա։ Գուցե տվյալ պարագայում այդ բառը ճիշտ չեմ օգտագործում, այնուամենայնիվ, Ռուսաստանը մի երկիր է, որտեղ հայերը շատ հաճախ մեկնում են արտագնա աշխատանքի, և դրսից եկող տրանսֆերտների մոտավորապես 85 տոկոսից ավելին հենց Ռուսաստանից է գալիս, և այնտեղ բարենպաստ պայմաններ ստեղծելը շատ կարևոր է, որովհետև առայժմ և դեռ բավականին երկար ժամանակ այդ տրանսֆերտի կարևորությունը Հայաստանի բնակչության համար առաջնային է լինելու։ Լավ է, թե վատ՝ այլ խնդիր է, բայց դա փաստ է, որի հետ չենք կարող հաշվի չնստել»։

Հակոբյանի խոսքերով՝ դա ոչ միայն զուտ տնտեսական, այլ որոշ դեպքերում դառնում է նաև քաղաքական գործոն. «Տեսեք՝ Վրաստանի հետ ռուսների հարաբերությունները մեկ ամսվա ընթացքում բարդացան, որպես քաղաքական գործոն՝ բացի տնտեսական սանկցիաներից, միանգամից առաջ մղվեց նաև տրանսֆերտների սահմանափակման խնդիրը։ Կարծում եմ, որ դա ներազդման ամենաազդեցիկ գործոններից մեկն է։ Ուստի, շատ բան կա պայմանավորվելու, խոսելու։ Ամենակարևորը՝ այսօրվա հանձնակատարը պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի հայ համայնքը կուռ ու կազմակերպված դառնա։ Ավանդաբար, իրենք իրար հետ չունեն, իրար ուտում են, իրար հետ մրցում, իրար ավելի շատ խանգարում են, քան գործ անում՝ հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում