Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել երկու ֆուտբոլիստի հետ: 23–ամյա հարձակվող Մաքսիմ Մայրովիչը հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Կուբան» ակումբում՝ նորամուտի խաղում գոլ խփելով Մոսկվայի «Սպարտակ»-ի դարպասը։
2013 թ. Ռուսաստանի Մ–17 հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Մաքսիմ Մայրովիչի վերջին ակումբը եղել է «Կամազ»-ը։
21–ամյա կիսապաշտպան Սերգեյ Միխայլովը մինչ «Նոա» տեղափոխվելը հանդես է եկել Վոլգոգրադի «Ռոտոր-2» ակումբում։