«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հուլիսի 19-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ իշխանություններին ուղղված այն մեղադրանքներին, թե իրենք դանդաղում են և նախկին համակարգի ներկայացուցիչների նկատմամբ մեղմ եմ գործում.«Մենք չենք խոստացել, որ գալու ենք բոլորին գնդակահարենք, մենք առհհասարակ մերժում ենք բռնությունը։ Չենք ասել նաև, որ հրահանգներով բոլորին դատապարտելու ենք, մենք կապահովենք ազատ նախաքննություն ու դատաքննություն ու այդ պայմաններում կհասկանանք, թե ով է մեղավոր»։
Փամբուխչյանը չհամաձայնեց իրենց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հայտարարությանը, թե իրենք հանրությանը դուր գալու արդարադատություն են իրականացնում.«Եթե դուր գալու արդարադատություն լիներ՝ ապա Սերժ Սարգսյանը և մնացածը նույնպես կլինեին որոշ իրավական պրոցեսների մեջ։Քանի դեռ մենք դա չենք տեսնում՝ նշանակում է հաճոյանալու համար արդարադատություն չենք իրականացնում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում