ԱՄՆ Միսիսիպի նահանգի Կոնգրեսի թեկնածու Կարլ Ռոբինսոնը սպանել է իր կնոջը, իսկ հետո ինքնասպանություն գործել։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ ամուսինները սկսել են ապահարզանի գործընթացը։ Միջադեպից կես ժամ առաջ տղամարդը դատարան է ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Կնոջը Ռոբինսոնը սպանել է հենց նրա աշխատավայրում՝ բժշկական կենտրոնում։