
ԱՄՆ Թենեսի նահանգի ոստիկանությունը հանդես է եկել թմրանյութերը զուգարանակոնքում չոչնչացնելու խնդրանքով, քանի որ դա կարող է հանգեցնել ագրեսիվ կոկորդիլոսների՝ «մեթ-գատորների» ի հայտ գալուն։
Ուղերձը հրապարակվել է հերթական ձերբակալության ժամանակ, երբ բերման ենթարկվողը փորձել է թմրանյութերը զուգարանակոնքում ոչնչացնել։ Ոստիկանությունում հայտարարել են, որ կոյուղու միջոցով դրանք հայտնվում են ջրամբարներում, որտեղ բադեր են հավաքվում։ Բացի այդ, թմրանյութերը կարող են հայտնվել Թենեսի և Շոուլ Քրիք գետերում, ինչը կարող է հանգեցնել «մեթ-գատորների» ի հայտ գալուն։