Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

ՍԴ-ն մարտահրավեր նետեց Վենետիկի հանձնաժողովին ու Եվրոպային

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործը ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, կասեցնելով դրա վարույթը: Մինչ այդ դատարանը որոշում էր կայացրել, որ օգոստոսի 20-ին գրավոր կարգով քննելու է գործը: Ինչպես հայտնի է, խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է, եւ եթե դատարանը որոշի, որ նրա դեմ քրգործը հակասում է Սահմանադրությանը, եւ Քոչարյանը գործել է իր լիազորության սահմանում ու անձեռնմխելի է այդ առումով, ապա նրա դեմ դատական գործը պետք է չեղարկվի: Ըստ տարբեր գնահատականների, հենց այդ հանգամանքն է, որ սրել է իրավիճակը ՍԴ շուրջ: Անկասկած է, որ այդ հանգամանքը, իհարկե, միակը չէ, սակայն էականներից մեկն է: Սակայն հենց այն, որ դատարանը կայացնում է գործը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու որոշում, վկայում է, որ ամեն ինչ այդքան էլ միարժեք չէ հենց այն դաշտում, որը դիտարկվում է նախկին իշխող համակարգի տիրույթում եւ համարվում, որ այդ դաշտում կազմակերպվում է հակահեղափոխական պաշտպանություն:

Ամեն ինչ, ըստ երեւույթին, շատ ավելի բազմազան է, քան թվում է առաջին հայացքից, այլապես հազիվ թե հակահեղափոխական պաշտպանությունը գործն ուղղակի հասցներ Վենետիկի հանձնաժողով: Ի վերջո, ՍԴ որոշումը՝ գործը ուղարկել Վենետիկ, կամ վկայում է այն մասին, որ, այսպես ասած, հակահեղափոխական դաշտում էլ «արշալույսները», մեղմ ասած, խաղաղ չեն, եւ այդ համատեքստում Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամները իրենց վրա չեն վերցնում որեւէ որոշման պատասխանատվություն, առնվազն փորձելով ժամանակ շահել Վենետիկի միջոցով, կամ էլ Վենետիկի հանձնաժողովը բացահայտորեն անցնում է Հայաստանում նախկին իշխանության քաղաքական ծրագրերի դաշտ, ինչն արդեն ընդհանրապես առնչվում է հայ-եվրոպական հարաբերությանը, որովհետեւ այդ հանձնաժողովը, այդուհանդերձ, ԵԽ կառույց է: Կստացվի, որ Եվրոպայի խորհուրդը ձեռնամուխ է լինում Հայաստանում նախկին իշխանության կամ նախկին համակարգի քաղաքական շահերի սպասարկմանը: Եվ կապ չունի, դա տեղի է ունենում, ասենք, Ռոբերտ Քոչարյանի կամ Հրայր Թովմասյանի հետ հանդիպումներո՞վ, ինչպես ՌԴ դեսպանի դեպքում, թե՞ վենետիկյան իրավական մեխանիզմներով:

Անկասկած է՝ ելնելով գործի հանրահռչակ բնույթից, որ այստեղ Վենետիկի հանձնաժողովը չի կարող ունենալ իրավական դիրքորոշում, այն աներկբա ընկալվելու է քաղաքական համատեքստում, առաջացնելով մի շարք նոր հարցեր եւ իրողություններ: Անգամ կարող է թվալ պարադոքսալ, սակայն դրանում է Հայաստանում հետհեղափոխական իրավիճակի առանձնահատկությունը, որի հետ հնարավոր չէ հաշվի նստել: Այդպիսով հասկանալի է, թե ՍԴ որոշումն ինչպիսի պատասխանատու մարտահրավեր է՝ նետված ոչ միայն Վենետիկի հանձնաժողովին, այլ նաեւ Եվրոպային ընդհանրապես: Խոշոր հաշվով, Եվրոպայի խորհուրդը, որի մի կառուցվածք է ըստ էության Վենետիկի հանձնաժողովը, հայտնվում է դիլեմայի առաջ՝ թավշյա հեղափոխություն ապրած ժողովրդավարական Հայաստանի հեռանկարի եւ նախահեղափոխական ամբողջատիրական կոռուպցիոն մեխանիզմի վրա կառուցված համակարգի միջեւ դիրքավորման: Եվ ակնառու է, որ իրողությունների բավականին նուրբ շերտերով հանդերձ, այստեղ չի կարող լինել զուտ իրավական դիրքորոշում կամ դիրքավորում: Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործը փոխանցում է Վենետիկի հանձնաժողով, ապա դա նշանակում է կա՛մ այդ խորքային մարտահրավերը Եվրոպային՝ դրանից բխող արդեն լայն՝ ընդհուպ ռեգիոնալ քաղաքական շերտավորումներով եւ դրանցում Եվրոպայի խորհրդի համար առաջացող խնդիրներով, կա՛մ դա նշանակում է, որ այդ քայլը Հայաստանի հենց նախկին համակարգի տարբեր թեւերի ներսում առկա տարբեր մոտեցումների կամ պարզապես անհամաձայնությունների դրսեւորում է, ինչի հետեւանքով հարցը տեղափոխում է այլ դաշտ ներքին դաշտում շարունակություն չունենալու պատճառով: Բոլոր դեպքերում, անկախ այս կամ այն շարժառիթից, փոխանցումը դուրս կատարված է, եւ իրադարձությունների հետագա զարգացումը զգալիորեն պայմանավորված է հանգամանքից, թե ինչ պատասխան է գտնելու Վենետիկի հանձնաժողովը: Այդ ֆոնին, ի դեպ, հետաքրքիր է, որ առայժմ իշխանության կառույցներից չկա նաեւ Վահե Գրիգորյանի հայտնի նամակի պատասխանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում