Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Անտառն իրենցն է, կուզեն՝ կհատեն, կուզեն՝ չեն հատի». Իջևանյան դեպքերը՝ համալիր պոռթկում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Օրեր առաջ Իջևանում ոստիկանների և անտառահատների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, հուսով եմ, իշխանությունների համար սառը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են՝ շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել:

«Ոստիկանը մերն է» վանկարկումներով ճանապարհ փակողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում նույն ոստիկանների վրա քարեր էին նետել: Ոստիկաններն էլ, լավագույն ավանդույթներին հավատարիմ, գիշերով քնած տեղից հանել էին ցույցի մասնակից երիտասարդներին ու, ծնողների, երեխաների, կնոջ աչքի առջև բռնի ուժ գործադրելով, տարել անհայտ ուղղությամբ: Տուժել էին թե՛ ծառերի հատումն օրինականացնել պահանջողները, թե՛ հասարակական կարգը հսկողները:

Պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, մերձիշխանական քաղաքագետները, փորձագետներն ու վարձու ֆեյքերը լծված էին ցուցարարներին դատապարտելու ու պախարակելու սուրբ գործին, այնինչ հիմնական մեղավորը հենց իշխանական բուրգի ամենավերին էշելոններում կանգնածներն են, որ կառավարման ղեկը ստանձնելուց հետո երբևէ, անգամ հարևանցի հորդորով համերաշխության ու հանդուրժողականության կոչով հանդես չեն եկել:

Դեռ մի բան էլ, վարչապետի մակարդակով, սպառնացել են փռել ասֆալտներին ու ծնոտներին խփել: Ի՞նչ պետք է անեին իջևանցիները, հլու-հնազանդ ենթարկվեի՞ն ոստիկանների պահանջներին (այն ոստիկանների, որոնց նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք անպատիժ մնացին), թե՞ սիրո և համերաշխության մթնոլորտի վսեմ գաղափարը սրտներում և հանուն պետության շահի՝ ծառահատմանն այլընտրանք գտնեին ու արտագաղթեին երկրից: Չէ՞ որ անտառն իրենցն է, կուզեն կհատեն, կուզեն չեն հատի. բանաձևումն անձամբ Նիկոլ Փաշինյանն է տվել՝ «իրենց դուռն է, ուզում են, խփում են» արտահայտությամբ: Ցանկացած բռնություն դատապարտելի է, առավել քան անընդունելի ու մերժելի է բռնությունն արդարացնելը՝ հանուն հասարակության սիրտը չկոտրելու, իսկ իջևանյան դեպքերը հենց այդ ամենի համալիր պոռթկումն էին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում