Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Իշխանությունը «փրկում» է Ռոբերտ Քոչարյանին. ով է սրա համար պատասխան տվողը

«…Ձեր ապիկարությունը սահմաններ չունի, ձեր պորտաբուծության պատճառով երկրի ղեկավարի՝ վարչապետի խոսքը, խոստումը, հանձնառությունն եք նսեմացրել, ոտքի տակ տվել։ Այս բոլորի արդյունքում Հայաստանի ժողովրդի հավաքական կամքով բանտում հայտնված ոճրագործի շուրջ զարգացումները միջազգային ատյաններում և կազմակերպություններում Հայաստանի ապագայի համար վտանգավոր ելքեր կարող են ապահովել։ Սա՝ որպես զգուշացում»,- իշխանության թիմին օրեր առաջ ահազանգել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության շուրջ զարգացող իրադարձությունները մտահոգություններ են ծնում, որ պատգամավորի կանխատեսումները ճիշտ էին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն։ «Դատավորի իրավունքների էական խախտման, ինչպես նաև նրա անկախությունը ոտնահարելու դեպքերում ԲԴԽ-ն է միջնորդությամբ հանդես գալիս Գլխավոր դատախազին։ Ինչ վերաբերում է Ոստիկանությանը ներկայացրած հաղորդմանը, դա կապված է խուզարկության և առգրավման ընթացքում քննիչի կողմից թույլ տրված ապօրինությունների հետ»,- ասել է նա։

Փաստաբան Գեորգի Մելիքյանի խոսքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնիքվել է մինչև դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշում ստանալը. «Այսինքն՝ կնքվել է, հետո միայն դատարանից որոշում է ստացվել, ինչն էլ ապօրինի է։ Հարցին՝ արդյոք եղե՞լ են առգրավումներ այն քրեական գործի նյութերից, որի շրջանակում կատարվում էր խուզարկությունը, փաստաբանը բացասական պատասխան է տվել. «Դա եղել է ընդամենը պատրվակ, դրա շրջանակում որևէ բան չի առգրավվել, խուզարկությամբ թիրախավորված՝ կոնկրետ այդ գործով առգրավել են այն ամենը, ինչը որ վերաբերելի է եղել Քոչարյանի գործին»։

Ամենևին, բնավ էլ չենք պնդում, թե Դավիթ Գրիգորյանը հրեշտակ է, դեռ ավելին՝ համոզված ենք, որ նա Հայաստանում հաստատված կոռումպացված դատական համակարգի ներկայացուցիչներից մեկն է, որը բազմաթիվ առիթներով կարող էր նսեմացրած լինել Հայաստանի շատ քաղաքացիների իրավունքներ, սակայն սա ամենևին էլ չի արդարացնում այն ապաշնորհ գործողությունները, որ կատարում են իրավապահ մարմինները՝ պարզապես «արջի ծառայություն» մատուցելով քաղաքական իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին։

Եթե ճիշտ են փաստաբանի պնդումները, ապա շատ շուտով Հայաստանի իշխանությունները միջազգային հեղինակավոր կառույցներից կստանան հերթական ապտակը կամ «դեղին քարտը», այս անգամ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով, ինչը շատ ավելի ծանր հարված կլինի, քան Վենետիկի հանձնաժողովի սկանդալային արձանագրությունը։

Ստեղծված իրավիճակի համար Նիկոլ Փաշինյանը պետք է մեղադրի միայն ու միայն իրեն ու իր մերձավոր շրջապատին, որովհետև քաղաքականության մեջ հակացուցված է այսքան ապաշնորհ լինելը, հաջորդաբար սխալներ կրկնելը, որն արդեն նմանվում է քաղաքական անմեղսունակության։

Ի՞նչ է նշանակում մեկ տարուց ավելի դատական ռեֆորմ չանելը ու դրա հետևանքով նախկին համակարգի ապամոնտաժմանն ուղղված կարևորագույն գործերի դատաքննության վիժեցման վտանգներ ստեղծելը։ Ի՞նչ արժեին ՀՔԾ բացահայտումները, եթե դրանք հայտնվելու էին քրեաօլիգարխիկ համակարգի հետ պորտալարով կապված դատական համակարգում։ Հետին թվով Նիկոլ Փաշինյանի թիմը հուսահատ քայլերով փորձեց շտկել իրավիճակը՝ հաջորդաբար գործելով նոր սխալներ, ինչի հետևանքով միջազգային կառույցներում էապես տուժելու է Հայաստանի հեղինակությունը։

Ո՞ր հանճարը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց վեթինգի ու անցումային արդարադատության մասին խոսել միայն այն բանից հետո, երբ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Կամ՝ ո՞ր երկրում է բարեփոխման մասին հայտարարվում դատարանների մուտքերի շրջափակման համատեքստում։

Այսքանից հետո կարելի՞ է զարմանալ Վենետիկի արձագանքի վրա։

Հիմա էլ համընդհանուր կարծիք կարող է ձևավորվել, որ իշխանությունները վեթինգի ու անցումային արդարադատության մասին մոռացել են, կամ այդ գաղափարները սրբագրված են, որովհետև դարձյալ ճաղերի հետևում է Ռոբերտ Քոչարյանը։ Համենայնդեպս, իր վերջին բացառիկ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հնարավորինս «խմբագրեց» վեթինգը, իսկ անցումային արդարադատության մասին անգամ խոսք չասաց, ինչը ենթադրում է, որ իշխանությունները, գոնե առաջին փուլում, ձախողել են դատական ռեֆորմը։ Հակառակ պարագայում նման կասկածելի գործողություններով չէր թիրախավորվի մի դատավոր, որը քննում է Քոչարյանի գործը։

Այնպիսի տպավորություն է, որ իշխանության ներսում գտնվող մի անտեսանելի ձեռք հետևողականորեն «արդարացնում» է Ռոբերտ Քոչարյանին՝ նրա առաջ բարենպաստ դռներ բացելով եվրոպական դատական ատյաններում։ Ամեն ինչ այսքան տխուր չէր լինի, եթե խոսքը չվերաբերեր Մարտի 1-ի գործին, որի որակյալ բացահայտումը՝ բովանդակային ու ընթացակարգային առումներով, պետք է լիներ այս իշխանության պատվի հարցը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում