Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տարեց տղամարդը սպանել է նորածին թոռանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երեխայի մեկ ամսականը նշելու ժամանակ։
Պապիկը նրան գրկել է և պատրաստվել է կենաց ասել, բայց ինչ-որ մեկը կատակել է, թե երեխան պետք է խմի իր ծննդյան կապակցությամբ, որից հետո պապիկը թույլ է տվել, որ երեխան խմի իր բաժակից։
Կես ժամ անց տղան դադարել է շնչել, դեպքի վայր ժամանած բժիշկները նրա մահն են արձանագրել։
Որդու մահվան մասին իմանալով՝ երեխայի մայրը ծեծի է ենթարկել սկեսրայրին։