Thursday, 28 03 2024
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար

«Ուրանի գործի» հետքերով

2010 թվականի ապրիլի 22-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ և 233-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քաղաքացիներ Սումբատ Տոնոյանի և Հրանտ Օհանյանի կողմից գերհարստացված 90.8% ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ 2010 թվականի մարտ ամսին Երևան քաղաքում Գարիկ Դադայանից (նախկինում 2004 թ. ուրան տեսակի ռադիոակտիվ նյութի մաքսանենգության ու իրացման համար դատապարտված) ձեռք բերելու, Երևան-Թբիլիսի գնացքով մաքսանենգությամբ Վրաստան տեղափոխելու և Թբիլիսի քաղաքում իրացնելու դեպքի առթիվ:

2010 թվականի ապրիլի 22-ին Գարիկ Դադայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության օժանդակություն) և 233-րդ հոդվածի 1-ին մասով (ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն) այն բանի համար, որ նա 2010 թվականի մարտ ամսվա սկզբներին գտնվելով Մոսկվա քաղաքում, Երևան քաղաքի բնակիչներ ՀՀ քաղաքացիներ Հրանտ Օհանյանից և Սումբատ Տոնոյանից հեռախոսազանգով ստանալով առաջարկ Վրաստանում գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ իրացնելու նպատակով այն հայթայթելու և իրենց տրամադրելու վերաբերյալ գործարքից ակնկալվող շահույթը նյութի իրացումից հետո բաշխելու պայմանով, հանցավոր համաձայնության է եկել վերջիններիս հետ:

Հանցավոր մտահղացման իրագործմանը մասնակցելու և օժանդակելու նպատակով՝ Գ.Դադայանը պահանջել և Ս.Տոնոյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար որպես ճանապարհածախս՝ Յունիստրիմ բանկային փոխանցման համակարգի միջոցով և 2010 թվականի մարտի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել Երևան: Նույն օրը նա Հրանտ Օհանյանին տրամադրել է ապօրինի ձեռք բերված 17 գրամ գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ՝ ծխախոտի տուփի մեջ տեղադրված: Նշված ռադիոակտիվ նյութը 2010 թվականի մարտի 11-ին ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Վրաստանի Թբիլիսի քաղաք, որտեղ Հ.Օհանյանը և Ս.Տոնոյանը նույն օրը այն փորձել են իրացնել Վրաստանի քաղաքացի Զազա Կիվկիվաձեին, սակայն հայտնաբերվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Այսպիսով՝ Գ.Դադայանը 2010 թվականի մարտի 11-ին օժանդակել է Ս. Տոնոյանին և Հ.Օհանյանին, և 17 գրամ գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութը մաքսանենգ եղանակով տեղափոխել Վրաստանի Հանրապետություն:

Ս.Տոնոյանը և Հ.Օհանյանը Վրաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում 2010 թվականին Վրաստանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության և ապօրինի շրջանառության համար ու դատապարտվել են ազատազրկման համապատասխանաբար 14 և 13 տարի ժամկետներով:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործից անջատվել է Գ.Դադայանի վերաբերյալ մասը և 2010 թվականի դեկտեմբերի 9-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: 2011 թվականի մայիսի 25-ի դատավճռով Գ.Դադայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 233-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Վրաստան տեղափոխված ուրանի ձեռք բերման աղբյուրը, քանզի գործի քննությամբ պարզվել է, որ Հայաստանում չկան համապատասխան տեխնիկական և լաբորատոր պայմաններ 90.8% գերհարստացված ուրան ստանալու համար:

Ներկայումս քրեական գործի անջատված մասը կասեցվել է, նկատի ունենալով, որ Վրաստանում դատապարտված ՀՀ քաղաքացիներ Ս.Տոնոյանը և Հ.Օհանյանը որպես մեղադրյալներ ներգրավված են նաև Հայաստանում քննվող վերոհիշյալ քրեական գործով, սակայն օպերատիվ աշխատանքները Վրաստան տեղափոխված ուրանի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ շարունակվում են:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2011թ. դատավճիռը Գ.Դադայանի պաշտպանների կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Գ.Դադայանի դատապարտումը, ՀՀ գլխավոր դատախազության գնահատմամբ, առաջխաղացում է 2010 թվականին Վաշինգտոնում կայացած Ատոմային անվտանգության գագաթաժողովում ատոմային նյութերի ապօրինի թրաֆիքինգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում:

Նկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է 46 այլ պետություններին՝ հավաստելով իր աջակցությունը Աշխատանքային ծրագրին, ըստ որի՝ «Մասնակից երկրները կձգտեն անհրաժեշտության դեպքում բարելավել իրենց ազգային քրեական օրենսդրությունը՝ միջուկային նյութերի ապօրինի թրաֆիքինգի և միջուկային ահաբեկչության բոլոր տիպի դեպքերը քննելու համար անհրաժեշտ լիազորություններ ունենալու նպատակով, և պարտավորություն են ստանձնում նման հանցագործությունները դատապարտելու օրենքի ամենայն խստությամբ»:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Գ. Դադայանի հանցավոր գործունեությունը բացահայտվել է: ԱԱԾ-ն շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ մաքսանենգության ցանցը լիովին բացահայտելու՝ հետագա մաքսանենգության փորձերը կանխելու, ինչպես նաև դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Միջուկային անվտանգության գագաթաժողովի և այլ միջազգային մեխանիզմների միջոցով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է զարգացնել իր փորձն ու հնարավորությունները ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը, մաքսանենգությունը կանխարգելելու ուղղությամբ: Հայաստան Հանրապետությունը սերտորեն համագործակցում է բազմաթիվ այլ երկրների հետ՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող միջազգային այլ ցանցերի բացահայտմանը նպաստելու, ինչպես նաև դրանցում ներգրավված անձանց ձերբակալելու, քրեական հետապնդում իրականացնելու, ինչպես նաև քրեական գործերի քննությանը օժանդակելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում