Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Ալաշկերտը մրցակցի հարկի տակ 3-0 ջախջախեց մակեդոնական Մակեդոնիային: Գոլերը խփեցին Նենադովիչը, Գալվաոն և Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Ալաշկերտը հաղթել էր 3-1 հաշվով:
Որակավորման երկրորդ փուլում Ալաշկերտի մրցակիցն է լինելու Ստյաուա (Ռումինիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի հաղթողը: