Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Փաշինյանը կարևոր քայլ կատարեց, բայց իշխանությունը դանդաղում է և շատ դեպքերում անադեկվատ գործում

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցերի լայն շրջանակի անդրադարձավ և մի քանի կարևոր շեշտադրումներ արեց: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը և վերլուծաբան Մհեր Ղալեչյանը:

Վարչապետի կարծիքով՝ իրկառավարման ընթացքում ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը, և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ա. Վարդանյանը նշեց, որ իշխանությունների ամենամեծ ձեռքբերումն իսկապես եղել է լուրջ քայլեր կատարելը դեպի ժողովրդավարություն. «Բայց ասել, որ Հայաստանը վերջնականապես արդեն իսկ դարձել է ժողովրդավարական երկիր, սխալ մոտեցում է. Հայաստանը դեռևս համարվում է մասնակիորեն ազատ երկիր: Հայաստանում 1991-ից ի վեր առաջին անգամ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքները չվիճարկվեցին: Բայց քանի դեռ չունենք կայացած պետական ինստիտուտներ, ժողովրդավարության հաղթանակի մասին խոսելը դեռևս վաղաժամ է»:

Ս. Անտինյանը հավելեց, որ ժողովրդավարությունը բացարձակ արժեք է, և հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է, մասնավորապես այս իշխանությունների լեգիտիմությունը շատ կարևոր բազիս է, որի վրա պետք է կայանա մյուս ինստիտուտների կայացումը»:

Մհեր Ղալեչյանը նկատեց, որ ժողովրդավարությունը մարդկանց մտայնության մեջ իսկական իմաստով դեռևս չի արմատավորվել, շատերը ժողովրդավարությունը շփոթում են ամենաթողության հետ:

Վարչապետը հանրապետությունում վատ կառավարման քննադատությունների վերաբերյալ նշել է, որ դա 98 տոկոսով պայմանավորված է համակարգային գործոնով, քանի որ նոր կադրերի 2 տոկոսն է փոխարինվել նորերով: «Եվ հիմա, երբ որ փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ այդ օրենքը աշխատելու համար չէ, այդ օրենքը ցույց տալու համար է: Աշխատելու հիմնական մեթոդը եղել է կոռուպցիան»:

Ս. Անտինյանի խոսքով՝ անհրաժեշտ է կայացնել ճիշտ կառավարչական որոշումներ, ճիշտ ուղղությամբ ընթացքի համար որոշումներ կայացնել, որի արդյունքում կունենանք արդյունավետ կառավարում: «Ճիշտ կառավարչական որոշումները կարող են լավացնել մեր կյանքը»:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև վարչապետի հետևյալ արձանագրմանը. «Չմոռանանք, որ Սահմանադրական դատարանը ի վերջո Ձեզ հայտնի հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետությունում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն էր, որովհետև էդ Սահմանադրական դատարանը ի վերջո վավերացրել է՝ 96 թվից սկսած, բոլոր ընտրակեղծիքները և ըստ էության՝ կա վստահության ճգնաժամ նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ…»:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ վարչապետը կարևոր քայլ կատարեց, բայց իշխանությունը դանդաղում է և որոշ հարցերում անադեկվատ է գործում:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում