Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառում նոր կուսակցություն ստեղծելու հնարավորությունը՝ գրում է vestikavkaza.ru-ն:
Կառավարության 60-ամյա նախկին ղեկավարը նշել է, որ դա տեղի կունենա, եթե իշխող ԱԶԿ-ի հետ իր բանակցությունները արդյունավետ չլինեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԱԶԿ-ն լքել է տնտեսական գործերի նախկին նախարար և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Տեղեկություններ են հայտնվել, որ նա ստեղծվում է նոր կուսակցություն, որին կմիանան Դավութօղլուն և այլ հայտնի քաղաքական գործիչներ:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Բաբաջանի հեռանալը ԱԶԿ-ից և իր դժգոհությունն է հայտնել նոր կուսակցություն ստեղծելու մտադրության վերաբերյալ: