Tuesday, 16 04 2024
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում

Ինչու աշխատանքից ազատվեց արդարադատության փոխնախարարը, և ովքեր էին շահագրգռված դրանում

Երեկ հայտնի դարձավ, որ ընդամենը երեք ամիս առաջ արդարադատության փոխնախարար նշանակված Տիգրան Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Խաչիկյանն ինքը որևէ պատճառ չէր նշել, թե ինչու է հեռանում։ Ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառման մեջ մասնավորապես ասվում էր.

«Հարգելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի:

Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով, սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս»։

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչիկյանն այն անձն էր, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ստեղծած կադրային բանկից էր փոխնախարար նշանակվել։ Հետևելով վարչապետի կոչին, Տիգրան Խաչիկյանը մրցութային հիմունքներով ընդգրկվում է վարչապետի ստեղծած կադրային բանկում և ապրիլի 4-ին նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ։

Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Խաչիկյանին հրաժարականի դիմում գրել հորդորել է արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատճառաբանությամբ, որ նա իր թիմի կոնցեպտի մեջ չէ: Տիգրան Խաչիկյանն էլ հուլիսի 17-ին ներկայացնում է իր հրաժարականը։ Ուշագրավ է, որ հենց Խաչիկյանի պաշտոնանկության օրը արդարադատության փոխնախարար նշանակված Սրբուհի Գալյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ պաշտոնի նշանակման հրավերը ստացել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից: Այսինքն՝ նախարարն աշխատանքից ազատում է բանիմաց, կոմպետենտ պաշտոնյայի, որն արդեն իսկ հասցրել էր վայելել քաղհասարակության վստահությունը համագործակցության դաշտում, և նրան փոխարինում իր ծանոթով։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ «տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Խաչիկյանի ազատումը թավշյա, հեղափոխական արժեքների հետքայլ էր։ «Նա այն անձն էր, որը հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործում ակտիվորեն համագործակցում էր մեր կոալիցիայի հետ, օբյեկտիվորեն ընդունում էր մեր առաջարկությունները։ Մենք արդեն նրա հետ համատեղ սկսել էինք մարզերում իրազեկման գործընթաց։ Գյումրիում արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպել էինք քննարկում, բայց դրան հաջորդեց նրա հրաժարականը։ Իսկ հրաժարականի պատճառն այն է, որ նա թիմի անդամ չէ։ Մինչդեռ նա այն միակ անձն էր, որն անմիջապես փոխնախարար էր նշանակվել կադրային բանկից, ու նրա պրոֆեսիոնալ հատկությունները հաշվի առնելով՝ նա միանգամից փոխնախարար էր նշանակվել»,- ասաց Արիստակեսյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այս հրաժարականը պատահական չէ, այն ուղղորդված է որոշակի անձանց, ուժերի կողմից։ «Որոշակի հասարակական կազմակերպություններ, որոշակի ուժերի ազդեցության տակ գտնվող մարդիկ կան, որոնք աշխատում են ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ կառավարությունում։ Նրանք կոնկրետ շահեր են հետապնդում և առաջ են տանում այդ շահերը, որոնք դեմ են հեղափոխական թավշյա արժեքներին։ Նրանց գործողությունները դեմ են նաև ժողովրդի կողմից ընտրված վարչապետի կամքին և նրա գործողություններին»,- ընդգծեց Արիստակեսյանը։

Նրա խոսքերով՝ այդ ուժերը, այդ հասարակական կազմակերպությունները ներկայումս ակտիվորեն ուղղորդում են նաև նույն վարչապետին, կառավարությանն ու Ազգային ժողովին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի ձևավորման, քաղաքականության մշակման գործընթացում։ «Օրերս իր անդրանիկ նիստը հրավիրեց հակակոռուպցիոն քաղաքականությունների խորհուրդը, բայց այդ խորհուրդը ձևավորվեց ինչ-որ ուժի, որոշակի կետի կողմից առաջադրված քաղաքականության շրջանակներում, որը տորպեդահարում է թավշյա հեղափոխության արժեքները և կառավարության ծրագրում ամրագրված գերական նպատակները»,-ասաց Արիստակեսյանը՝ չնշելով անուններ, բայց ակնարկելով, որ այդ ուժերը, ՀԿ-ները ներկայացուցիչներ ունեն ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ կառավարությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում