Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր

Հրայր Թովմասյանը Փաշինյանին ձեռնո՞ց է նետում․ խաղը սրվում է

Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները։ «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- նշված է ՍԴ տարածած հաղորդագրության տեքստում:

Ուշագրավ է, որ ՍԴ որոշումն անմիջապես հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա բացառիկ հարցազրույցին, որտեղ կառավարության ղեկավարը Հրայր Թովմասյանին մեղադրել էր ՍԴ-ն «սեփականաշնորհելու» մեջ՝ ըստ էության, պաշտպանելով նրա հրաժարականի պահանջը։

ՍԴ այսօրվա որոշումը, անտարակույս, կապ ունի վարչապետի երեկվա հարցազրույցի հետ ու, ըստ էության, Հրայր Թովմասյանի յուրօրինակ, նույնիսկ անակնկալ պատասխանն է Փաշինյանին։

Գոնե առերևույթ Հրայր Թովմասյանն ու ՍԴ-ն իրենց վրայից գցում են Ռոբերտ Քոչարյանի գործի հարցով որոշում կայացնելու պատասխանատվությունը՝ առնվազն մի քանի ամսվա պաուզա վերցնելով։ Այդ ընթացքում ՍԴ ճգնաժամի շուրջ կամ ավելի գլոբալ՝ հին ու նոր համակարգերի հակադրության հարցում հստակություն կմտնի, ինչից հետո ՍԴ որոշումը պարզապես տեխնիկական կդառնա։ Այլ խոսքով՝ մի քանի ամսվա ընթացքում պարզ կդառնա՝ քաղաքական իշխանությունը կարողանո՞ւմ է իրականացնել դատական ռեֆորմ, թե՞ ստատուս-քվոն դեռ երկար պահպանվելու է, ինչը ՍԴ ներկայիս կազմին ռեաբիլիտացվելու հնարավորություն կընձեռի։

Գուցե Հրայր Թովմասյանը չի ուզում հին ու նոր համակարգերի հակադրության մեջ առանցքային սուբյեկտություն ունենալ, մանավանդ որ գլոբալ առումով իրենից որևէ բան կախված չէ։

Եթե դատական ռեֆորմի հարցում գործող իշխանությունը հաջողի, ապա Թովմասյանը կարող է «կապիտուլացվել» քիչ թե շատ արժանապատիվ ձևով՝ առանց իր անունը Քոչարյանի գործի կամ երկրորդ նախագահի թիմի հետ ասոցացնելու։ Եթե դատական ռեֆորմը չեղարկվում է, ինչի մտահոգությունները, անկեղծ ասած, կան, ապա ՍԴ ներկա կազմը՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, մանևրելու ավելի մեծ հնարավորություն կունենա նույն Քոչարյանի գործով։

Իհարկե, ավելի հավանական է, որ ՍԴ ներկա կազմը՝ կանխազգալով իր հնարավոր կապիտուլյացիան, հեռահար ծրագիր է իրականացնում՝ այս անգամ վերջնականապես ականապատելով Մարտի 1-ի գործը։ Եթե տեսականորեն ընդունենք այն հնարավորությունը, որ 300.1-րդ հոդվածն ունի սահմանադրականության որոշակի խնդիր, ապա Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամներն անգնահատելի ծառայություն են մատուցում Ռոբերտ Քոչարյանին՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով միջազգային դատարանների մակարդակով ապալեգիտիմացնել Մարտի 1-ի գործով ընթացող գործընթացը։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Հրայր Թովմասյանը ոչ թե ընկրկում է Փաշինյանի երեկվա հարցազրույցից հետո, այլ նույնիսկ բավականին համարձակ պատասխան է տալիս վարչապետին՝ ըստ էության, ոչ միայն նրան ձեռնոց նետելով, այլ յուրօրինակ պատասխան տալով Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության փաստին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում