Շաբաթ օրը Վրաստանի չորս քաղաքացի է ձերբակալվել Թբիլիսիում ռադիոակտիվ նյութ` ցեզիում 137 Ս վաճառելու համար, տեղեկացնում է ИНТЕРФАКС-ը: Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է այդ լուրը, բայց միևնույն ժամանակ հրաժարվել է մանրամասն տեղեկություն տրամադրելուց: Վրաստանի միջուկային անվտանգության կենտրոնից լրատվամիջոցին ասել են, որ հայտնաբերված ցեզիումը տեղադրվել է հատուկ բեռի մեջ` դուրս բերելու համար: Նշվում է, որ նման նյութ առաջին անգամ չէ, որ հայտնաբերվել է Վրաստանում: