Tuesday, 16 04 2024
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի

Փաշինյանը բաց թողեց ամենակարևոր հատվածը. երեքից մե՞կը, թե՞ չորրորդ տարբերակ

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի վերահաստատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի քաղաքական խնդիրը, սակայն դրան հասնելու ճանապարհի կամ քայլերի մասին բարձրաձայնում չեղավ: Խոսքն իհարկե ներկայիս կետից հետո անհրաժեշտ քայլերի մասին է:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որի միջոցով իշխանությունը փաստացի բարձրաձայնեց, ձևակերպեց կամ, այսպես ասած, հարուցեց խնդիրը, իր հայտնի նամակում առաջարկել էր հանգուցալուծման երեք ճանապարհ: Իշխանությունը գնալու է դրանցից մեկո՞վ, թե՞ դիտարկվում է չորրորդ ճանապարհի տարբերակ: Թե՞ առայժմ գործելու է տակտիկական լռության տարբերակը, որը ներկայումս ակնհայտորեն կիրառում է իշխանությունը:

Բանն այն է, որ ստեղծված իրավիճակը ներառում է քաղաքական ավելի լայն ու խոր շերտեր, քան զուտ դատական համակարգի և ՍԴ հարցերը: Ըստ այդմ՝ պետք չէ բացառել, որ հանգուցալուծման տարբերակի ընտրությունն էլ կախված է հարակից, ներառվող այլ՝ ոչ պակաս կարևոր հարցերում առկա իրավիճակի և դրանցից բխող անհրաժեշտությունների հետ:

Սահմանադրական դատարանը չի համապատասխանում 2019-ի Հայաստանին, և պետք է 2019-ի Հայաստանն ունենա 2019-ի Սահմանադրական դատարան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի սահմանելով հանգուցալուծման թեկուզ պայմանական ժամկետ՝ մինչև 2019-ի տարեվերջ, այսինքն՝ 5 ամիս: Թե այդ հնգամսյա ժամկետի որ հատվածում է լինելու լուծումը՝ դա է արդեն հարցը: Համենայնդեպս՝ առայժմ, որովհետև կարող ենք նաև չբացառել, որ Հայաստանի և Սահմանադրական դատարանի «ներդաշնակեցման» հարցը տեղափոխվի 2020 թվական: Իհարկե, այստեղ կա Ռոբերտ Քոչարյանի հարցի քննության տարբերակը, որի ժամկետ ՍԴ-ն նշանակել է օգոստոսի 20-ը: Այդ հանգամանքը հուշում է, որ ՍԴ փոփոխությունը պետք է լինի առնվազն մինչև օգոստոսի 20-ը:

Մյուս կողմից, սակայն, արդյոք իշխանությունը չունի՞ այլ գործիքակազմ, որը կկանխի Ռոբերտ Քոչարյանի հարցում ՍԴ իր համար անցանկալի որոշումը, եթե ունի այդպիսի խնդիր: Թերևս ունի, և այդ իմաստով հատկանշական էր ՀՔԾ տեղեկությունը, որ տարածվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի գործի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկության մասին, որի ընթացքում առգրավվել է նրա համակարգիչը: Գրիգորյանն այն դատավորն է, որն էլ ուղարկել է երկրորդ նախագահի գործը ՍԴ: Այդ իմաստով Գրիգորյանի շուրջ զարգացումը անկասկած որոշակի ազդակ է նաև ՍԴ ուղղությամբ, և հետևաբար պետք է ենթադրել, որ մինչև օգոստոսի 20-ը ՍԴ կազմի կամ նախագահի փոփոխության հասնելը գուցե դիտարկվող կամ հնարավոր, սակայն իշխանության համար առայժմ իմպերատիվ պահանջ չէ:

Սկզբունքորեն պետք է արձանագրել թերևս այն, որ երկրորդ նախագահի գործն այդ իմաստով զուտ բովանդակային ներքին նշանակության տեսանկյունից չափազանց փոքր կետ է այն շրջանակի համեմատ, որում տեղավորված է թե՛ այդ գործը, թե՛ դատական համակարգի և ՍԴ պրոցեսը: Այդ իմաստով ՍԴ հանգուցալուծման հարցը շատ ավելի խորքային ու համակարգային նշանակություն ունի, չնայած տեղեկատվական հնչեղության իմաստով ածանցվել է Ռոբերտ Քոչարյանի գործին:

Նիկոլ Փաշինյանը կարծես թե չի շտապում շուտ խաղարկել ՍԴ խաղաքարտը՝ սպասելով լայն իմաստով ամենահարմար պահի առավելագույն քաղաքական արդյունք արձանագրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում