Իտալիայի Ֆինանսական գվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ գործողություն եւ 9 տոննա մարիխուանա առգրավել Սիցիլիայի Կատանիայի նահանգում: Հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել Է ANSA գործակալությունը։
Ինչպես նշել են կարգի պահապանները, այդ քանակի թմրանյութերի արժեքը սեւ շուկայում կազմում Է ավելի քան 20 միլիոն երվո: ՈրեւԷ ձերբակալումների մասին առայժմ չեն հայտնում։