Versace-ն ու Prada-ն մտադիր են մասնակցել Միլանի Վիկտոր Էմանուիլ 2-րդի թանգարանի վերականգնման աշխատանքներին:
Աշխատանքը, որը ըստ պլանի, պետք է ավարտված լինի մինչ 2015թ.՝ Միլանի «Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսի բացումը, կպահանջի 3 մլն եվրոյից ոչ պակաս գումար:
Նորացված թանգարանը 2015-ին կտոնի իր 150-ամյակը՝ հայտնում է լրատվական ANSA գործակալությունը:
Վիկտոր Էմանուիլ 2-րդի թանգարանը Եվրոպայում առաջին պասաժներից է, որն իր դռները բացել է 1867-ին 2 տարվա շինարարությունից հետո:
Պատմական շենքում, որն ունի խաչի տեսք, տեղակայված են բազմաթիվ բուտիկներ, սրճարան, ռեստորաններ:
Ինչպես հայտնել է Euromag-ը, Իտալիայում մշակութային հուշարձանների վերականգնման համար մասնավոր ներդրողների ներգրավումը հատկապես արդիական է ֆինանսական ճգնաժամի պայմաններում:








































