Ավստրալիայի մայրաքաղաքում մարդատար մեքենայի վարորդը մարտի 22-ին կորցրել է մեքենայի կառավարումը ու մխրճվել երկրի վարչապետ Թոնի Աբոտի նստավայրի պատի մեջ:
Ինչպես հաղորդել է ոստիկանությունը, 65-ամյա վարորդը թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվադանոց ու գտնվում է կայուն վիճակում:
Վթարի ժամանակ նստավայրում մարդ չի եղել:
Աբոտը ներկայում այցով գտնվում է Պապուա-Նոր Գվինեայում:











































