Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետը ցնցված է. Փաշինյանի հարցազրույցի կարևոր ուղերձները

Արդարադատության նախարարությունը օրերս հանդես եկավ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության շահարկումների վերաբերյալ պարզաբանմամբ՝ նշելով, որ Հայաստանի իշխանության ու հանձնաժողովի մոտեցումները ամենևին հակասական կամ հակադիր չեն, այդ թվում՝ դատավորների վեթինգի ենթարկելու վերաբերյալ: Սակայն արդարադատության նախարարության հայտարարության մեջ ամենահետաքրքիրը, թերևս, այն էր, որ նախարարությունն ազդարարել էր առաջիկայում այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին: Այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ազատություն» TV-ին, որտեղ հարցերի լայն շրջանակ է ներառվել:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզան Սողոմոնյանը:

Պատասխանելով հարցին, թե որն է ամենամեծ ձեռքբերումը իր կառավարման 14 ամիսների ընթացքում, վարչապետը նշել է, որ ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի ժողովրդավարությունն է և երկրի ժողովրդավարական իմիջը: Նա նաև հիշեցրել է, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չեն վիճարկվել ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական հարթակներում, ինչը բացառիկ իրադարձություն է:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ստեփան Սաֆարյանը նույնպես պնդեց, որ իսկապես Հայաստանը չափազանց կարևոր քայլ կատարեց դեպի ժողովրդավարություն: «Իհարկե, այն դեռևս չենք համարի անշրջելի և ավարտուն, որովհետև ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, այլ նաև այն ամենօրյա ռեժիմը, որ թույլ է տալիս մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացում: Այս առումով Հայաստանը դեռ երկար ճանապարհ կանցնի, ակնհայտ է, որ խոշոր քայլը կատարված է…»:

Հարցազրույցում անդրադարձ եղավ նաև թիմի անփորձությանը և կադրային քաղաքականությանը և վարչապետը նշեց. «Մեր քաղաքական թիմը այն քաղաքական թիմն է, որն ապահովել է Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը: Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել ժողովրդին և շարունակում է առաջնորդել և վայել ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմը ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու…»: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ վարչապետը նաև ընդունել է, որ ամեն ինչ կատարյալ չէ, և կա կառավարման խնդիր, և որ դա օրակարգային հարց է, որի  ուղղությամբ անընդհատ աշխատանք է տարվում: Պատգամավորի խոսքով՝ կադրային քաղաքականության հետ կապված մտահոգությունները լեգիտիմ են, բայց չպետք է դրանք ուռճացնել:

Ս. Սողոմոնյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ վարչապետի դիտարկումներին, ՍԴ շուրջ ստեղծված թնջուկին, վեթինգին:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում