Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

«Նստած եմ եղել դեռ Լևոնի ժամանակից, նստել եմ նաև Փաշինյանի, Սասունի հետ…». Յոնջլախցի Նորոն սպանության մեղադրանքը չընդունեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Նորայր Ղազարյանի գործի դատական քննությունը: Այս գործով երկու ամբաստանյալ կար, երկրորդ ամբաստանյալը՝ ազատության մեջ գտնվող Արտակ Հ.-ն, անցած տարվա վերջին մահացել է, մահվան հիմքով նրա մասով քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կարճվել է:

Հիշեցնենք, որ 45-ամյա Նորայր Ղազարյանին, ով հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականունով և նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Արտակ Հ.-ին մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Նորայր Ղազարյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում Անդրանիկի փողոցում գտնվող՝ իր կիսակառույց տան առաջին հարկում Նորայր Ղազարյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ ատրճանակով կրակել ու կրծքավանդակի աջ մասում մահացու վնասվածք է պատճառել Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի 29-ամյա բնակիչ Վահե Գևորգյանին:

Դեպքից հետո հրազենային վնասվածք ստացած տուժողին «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխել: Վիրահատության ժամանակ երիտասարդ տուժողը, ում առաջնեկը ամիսներ առաջ էր ծնվել, մահացել է:

Դեպքից հետո կալանավորվել էր Երևանի բնակիչ Արտակ Հ.-ն: Նա տվել էր կցկտուր խոստովանական ցուցմունք, նաև՝ ցույց էր տվել սպանության գործիք ատրճանակի տեղը: Իրավապահները նրա ցույց տված տեղում հայտնաբերել ու առգրավել էին ամերիկյան արտադրության ատրճանակը, որից արձակված կրակոցից սպանվել էր Վ. Գևորգյանը:

Արտակ Հ.-ին ծանր մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանություն, և նա այդ ծանր մեղադրանքն ընդունել էր:

Սակայն ամիսներ անց կատարվել է նոր բացահայտում՝ պարզվել է, որ Արտակ Հ.-ն… սպանության հետ կապ չունի:

2016 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել է Արտակի բարեկամը՝ «Յոնջլախցի Նորոն», ում սկզբում մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ավարտին մեղադրանքը փոքր-ինչ թեթևացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ տեղեկությունների՝ գումարային վեճի արմատները դեպքից որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած վթարի հետ են առնչվում: Վթարի կողմերը ԱՊՊԱ չէին կանչել, մեղավոր կողմը պայմանավորվել էր, որ վնասված մեքենան կնորոգի: Եվ խնդիրը վերաբերել է ընդամենը 300 դոլարի:

Վթարի մեղավոր ու տուժող կողմերն ընդհանուր ծանոթ են ունեցել: Մեղավոր կողմը, ի դեմս Արտակ Հ.-ի, այդ ընդհանուր ծանոթին` գործով որպես վկա անցնող Սենիկին է տվել 300 դոլար, որ նա փոխանցի տուժողին: Բայց գումարը չի փոխանցվել:

Արտակը այդ մասին իմանալով՝ դեպքի օրը՝ դեպքից մի քանի ժամ առաջ, մտել է Սենիկի օբյեկտն ու «բարոյական ապտակ» է հասցրել նրան:

Վիրավորված Սենիկը, ըստ պաշտպանի, հավաքել է իր ծանոթ՝ մոտ 2 տասնյակ երիտասարդների, նրանք 5-6 մեքենայով գնացել են «Յոնջլախցի Նորոյի» տուն, որի առաջին հարկում տեղի է ունեցել «խայտառակ ծեծկռտուք»:

Ըստ պաշտպանական կողմի՝ Նորոյի տանը, բացի տանտիրոջից եղել են Արտակ Հ.-ն ու վերջինիս ընկեր Արտակ Ծ.-ն, երեքով կռվել են բազմաթիվ հարձակվողների դեմ:

Ահա այդ կռվի ընթացքում «Յոնջլախցի Նորոն» ատրճանակով կրակել է տուժող կրծքավանդակին…

Ընդ որում՝ տուժող երիտասարդը բուն վեճի առարկայի հետ որևէ առնչություն չի ունեցել, որպես ծանոթ՝ միացել է Նորոյի տուն գնացածներին և, ինչպես հաճախ պատահում է խմբակային կռիվների ժամանակ, տուժել է պարզաբանվող խնդրի հետ առնչություն չունեցող երիտասարդը…

«Յոնջլախցի Նորոն» չի ընդունում դիտավորյալ սպանության մեղադրանքը: Իր դիրքորոշումը հայտնելով՝ նա դատարանում ասել է. «Դիտավորյալ սպանություն չի կատարվել… Քսանչորս հոգով էկել էին իմ տուն՝ որ ի՞նչ անեն՝ պարզ ա՝ մեզ քյոթակեն…»:

Դատական այս նիստում հարցաքննվեց ամբաստանյալ Նորայր Ղազարյանը: Նախ նա ցանկություն հայտնեց հայտարարություն անելու: Շնորհակալություն հայտնեց դատարանին, որ թույլ էր տվել նրան՝ կալանքի տակ գտնվող ամբաստանյալին, ներկա գտնվելու վերջերս մահացած եղբոր հուղարկավորությանը:

Ապա «Յոնջլախցի Նորոն» հուզառատ ու երկարաշունչ ցավակցական-հռետորական ելույթ ունեցավ: Սկզբում իր խոսքն ուղղեց «մահացողի ծնողին և բարեկամներին» ու ասաց, թե անկախ ամեն բանից՝ «հայ տղա, հայ ընտանիքի տղայա մահացել»: Հիշեցրեց, որ դատական քննության սկզբում ինքն արդեն իսկ ցավակցել է տուժողի հորը, ընտանիքին և հերթական անգամ կրկնեց. «Ես մարդասպան չեմ, էլի եմ ցավակցում, եղբայր ջան… Եսիմ ոնց ա ստացվել…

Օղորմածիկն ու ես նենց տեղ ենք հայտնվել, որ չպետքա հայտնվեինք… Եթե ինձ ամենավերջին խոսքերն էլ ասեք՝ բան չեմ ասի… Բայց ես մարդասպան չեմ, իմ դաստիարակության մեջ մարդասպանությունը անհնարին ա, դա իմը չի… Դուք լինեիք իմ տեղը, ձեր տունը հո չէի՞ք թողնելու, եթե 30 հարբած մարդ տունդ ա լցվում, ու տանդ մեջ քո սրբությունն ա՝ ընտանիքդ ա, ու քեզ տանդ մեջ դանակով խփում են… Պրոտեզս ջարդել են, դանակով խփել են ինձ…

Պտի մեռնեի՞… Մի մետր դուսն ըլներ, տանս մեջ չլներ, ուրիշ բան… »:

Անցնելով իրեն առաջադրված մեղադրանքին՝ «Յոնջլախցի Նորոն» ասաց. «Ինձ ընդհանրապես մեղավոր չեմ ճանաչում… Էդ սպանություն չի, ես իմ կյանքը, իմ ընտանիքի կյանքն եմ պաշտպանել»:

Նա նշեց, որ դատարանը կարող է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Բնութագրելով իրեն՝ ամբաստանյալն ասաց. «Ես կռվից խուսափող մարդ եմ… Շուտով 50 կլինեմ, ինձ շատ մարդ ա ճանաչում: Խուժանությունը, խուլիգանությունը իմը չի… Ի՞նչ սպանություն՝ ես հո էդ տղին նշան չե՞մ բռնել ու խփել: Ես ինադու կյանք չեմ խլել… Ես սկսել եմ նստել դեռ առաջին նախագահի ժամանակից, նստել եմ Նիկոլ Փաշինյանի, Սասունի հետ… Նրանցից ո՞ր մեկը իր տունը կթողներ ու կփախներ… 30 խմած մարդ էր մտել տունս… Առանց մի տառ, մի բառ ասելու՝ դանակներով, բիտեքով սկսել են խփել… Բան ունեին ասելո՞ւ, թող տանից դուրս ժամադրեին… Մտնում են, իմ բարեկամ Արտակին են հարցնում: Արտակն աստիճաններով իջնում ու ասում ա՝ էս ինչքա՞ն մարդ ես բերել հետդ, Սենո… Արտակն ու Սենիկն ընկերներ են էղել, բայց Սենիկն էկել էր խմած տղերքի հետ՝ բիտեքով, դանակներով… Խփում են Արտակին, մյուս Արտակին, հերթը ինձ ա հասել, ես գոռացել եմ՝ ես Յոնջլախցի Նորոն եմ, տեսեք՝ ինչ եմ անելու… Ես՝ էրկու տեղից խփված, պրոտեզս կոտրած, էդ խմածներից մեկը ոտը կոխում ա դոշս, ի՞նչ էր մնում, որ անեի… Չէի էլ հասցնի հեռախոս վերցնեմ ու «պահապան հրեշտակների» զանգեմ… Հիմա ասում են՝ սպանություն, ու՝ վերջ: Բայց ինչի՞ համար էղավ սպանությունը… Եթե զենքով նշան բռնող ըլնեի, պրոտեզս ջարդողին նշան կբռնեի… Էն պահին ես շատ նեղ դրության մեջ էի… Ուզում էի՝ մի լիմոնկա ըլներ, հանեմ՝ սաղին, ինձ էլ հետը, տրաքացնեմ… Ես գերի՞ եմ, որ իրանցից շատ եմ հասկանում… Ասում են՝ Նորոն գողական ա… Բայց իմ գողականը մարդկային ա… Իմ տուն էին մտել, գոնե մի բառ խոսային հետս, եթե խոսային, սենց բան չէր ըլնելու, ապրածովս եմ երդվում… Ես ամեն բան կտայի, որ սենց բան չլներ…»:

Ամբաստանյալը նորից պնդեց իր նախաքննական ցուցմունքները և հայտարարեց, որ հրաժարվում է կողմերի հարցերին պատասխանելուց:

Դատարանը կողմերին տեսակետները լսելով՝ որոշեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:

Առաջին երկու ցուցմունքները Նորայր Ղազարյանը տվել էր որպես վկա: Նա հայտնել էր, թե դեպքի պահին գտնել է իր տանը, զբաղված է եղել շինարարական աշխատանքներով: Եկել է իր բարեկամ Արտակը, բայց մինչ ինքը կհանդիպեր Արտակին, գոռգոռոց է լսել, տեսել է փախչող տղաների ու Արտակին՝ արյունոտ ընկած… Տուժող Վահեին չի ճանաչել, ինքը դեպքի ժամանակ ոչ ոքի չի հարվածել ու չգիտի՝ ով է սպանել անծանոթ երիտասարդին…

Այնուհետև նախաքննական մարմինը պարզել է, որ կրակոցն արձակվել է Նորայր Ղազարյանի կողմից, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու և ապօրինի զենք պահելու համար:

Նորայր Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նշել է, որ հարձակումը եղել է իր տան վրա, երեսուն զինված ու հարբած մարդ է հարձակվել, ինքը պաշտպանել է իր տունն ու ընտանիքը:

Նորայր Ղազարյանը հայտնել է, թե առանց մի բառ ասելու՝ իր տան մեջ հարձակվել են իր վրա, հարվածներ են հասցրել, ինքն ընկել է փոսի մեջ ու գոռացել է՝ ես Յոնջլախցի Նորոն եմ: Հույս ուներ, թե հարձակվողներն իր անունը լսած կլինեն, իրեն կճանաչեն ու կդադարեցնեն հարձակումը: Բայց նրանք շարունակել են հարձակողական գործողությունները: Ինքը փորձել է դիմադրել, նայել է գետնին ու հավանաբար հարձակվողներից ինչ-որ մեկի մոտից ընկած ատրճանակ է տեսել: Վերցրել է, պահել է իր վրա հարձակվողի ուղղությամբ ու կրակել է՝ «ինքնապաշտպանությունից ելնելով ու այլ ելք չունենալով»… Դեպքից հետո ինքը բժշկի չի դիմել՝ չնայած մարմնական վնասվածքներ էր ստացել…

Հաջորդ հարցաքննության ժամանակ Նորայր Ղազարյանն իր վրդովմունքն է հայտնել իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ: Նշել է՝ «մենակ էն պահն եք հաշվի առնում, որ մարդ է մահացել, բայց հաշվի չեք առնում՝ ի՞նչ էր անում այդ մարդը իմ տանը…

Այս հարցաքննության ժամանակ Նորայր Ղազարյանը հայտնել է, որ դեպքից առաջ ինքը տանն էր, շինարարական աշխատանքներ էր կատարում իր տան վրա:

Եկել է իր բարեկամ Արտակը, ասել է, թե Սենոյի հետ վիճել է փողի հետ կապված: Նա պատմել է եղելությունը, ցանկացել է, որ Նորոն ասի՝ ո՞վ է ճիշտ ստեղծված իրավիճակում: Նորոն, ըստ Արտակի պատմածի՝ դատել է, որ Սենոն սխալ է եղել: Այդ ժամանակ Արտակին զանգել է Սենոն ու ասել է, թե «երկու լավ տղու հետ» ուզում են գան Նորոյի տուն՝ խոսելու: Նորոն սկզբում զայրացել է՝ դրա վա՞խտն ա: Նկատի է ունեցել, որ ինքը շինարարության մեջ է, տեսքն էլ լավ չէր՝ ինքը «շորտիկով էր», վիրահատությունից հետո մեջքը կապած էր, բայց Արտակը խնդրել է՝ ասելով, թե Սենոն երկու հոգու հետ է գալու, ցանկալի է, որ Նորոն խոսակցությանը ներկա լինի:

Նորոն համաձայնել է ի վերջո՝ մտածելով, թե Սենոն իրեն ճանաչում է, եթե երկու «հասկացող տղու» հետ է գալիս, նրանք էլ վատ բան չէին անի իր տանը:

Բայց հանկարծ տան առաջին հարկ են ներխուժել 30 խմած մարդ… Արտակը Սենոյին կոպիտ ասել է՝ բա երեք հոգով պտի գայիք, էսքան մարդ ես հետևիցդ գցել-բերել: Դրանից հետո հարձակվողները սկսել են հարվածներ հասցնել Արտակին, նրա ընկեր Արտակին, հետո էլ՝ Նորոյին…

Նորայր Ղազարյանը նշել է՝ երբ ինքը գոռացել է իր անունը, հարձակվողները բանի տեղ չեն դրել, ինքը սկսել է լկտի հայհոյանքներ տալ հարձակվողների ու նրանց ծնողների հասցեին, իսկ նրանք իրեն հարվածներ էին հասցնում… Ինքն ընկել է փոսը, հիշել է, որ մոտակա «յաշիկի մեջ» աչքին ատրճանակ է ընկել, վերցրել է այն: Իրեն արդեն քարերով էլ էին հարվածում: Ինքը մեկ անգամ է կրակոց արձակել այն անձի ուղղությամբ, ով հարվածում էր իր բարեկամ Արտակին, վերջինս անշարժ ընկած էր: Նորայր Ղազարյանն ասել է. «Ես ստիպված կրակեցի, որովհետև հարձակվողները ոչ մի բարոյական կանոնի չէին ենթարկվում, իսկ ընտանիքս այդ տանն էր՝ երկրորդ հարկում»: Կրակոցից հետո գոռացել է՝ դե բոլորդ ս… էստղից, թե չէ բոլորիդ կգյուլլեմ… Միայն կրակոցից հետո են հարձակվողները խուճապի մատնվել ու փախել: Նա, ում ուղղությամբ կրակել էր, նույնպես դուրս է վազել, բայց Նորոն դրսում նրան տեսել է ընկած: Նրա հետինները փախչում էին, ինքը գոռացել է՝ ձեր ընկերոջը տարեք, եկել, տարել են…

Նորայր Ղազարյանն ասել է՝ եթե ատրճանակը սկզբից մոտը լիներ, անմիջապես օդ կկրակեր, որ իրեն չհարվածեին ու հեռանային իր տանից… Ինքը պաշտպանել է իր տունը, ընտանիքը, բայց իրեն այնպիսի մեղադրանք են առաջադրել, որի համար ցմահ ազատազրկում է հասնում… «Ամեն ինչ շրջվել է իմ դեմ, խնդրում եմ գործն արդար քննել»,- ասել է Նորայր Ղազարյանը:

Նախաքննության ավարտին նրա մեղադրանքը փոքր-ինչ մեղմացվել է, նա մեղադրվել է «հասարակ» սպանության համար… Այդ մեղադրանքը ևս Նորայր Ղազարյանը չի ընդունել՝ պնդելով, որ կրակոցն արձակել է ինքնապաշտպանության նպատակով: Իր ստացած վնասվածքների կապակցությամբ նա հայտարարել է՝ «բողոքում եմ բոլորի դեմ, հայտնաբերեք նրանց, ի՞նչ անեի ես մի խումբ հարբած մարդկանց դեմ… Իմ նկատմամբ անարդար եք վարվում…»:

Քանի որ ամբաստանյալ Նորայր Ղազարյանը հրաժարվել էր կողմերի հարցերին պատասխանելուց, նրա նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո նրա հարցաքննությունը հայտարարեց ավարտված:

Նորայր Ղազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց դատակոչի ցուցակում ընդգրկել ու դատարան հրավիրել ևս մի քանի վկաների՝ դեպքին ականատես Արտակ Ծ.-ին, ինչպես նաև Նորայր Ղազարյանի ընտանիքի անդամներին, ովքեր դեպքի պահին գտնվել են տանը ու հարցաքննվել են նախաքննության ժամանակ:

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը: Հիշյալ վկաները կհարցաքննվեն հաջորդ նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում