Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»

Բակո Սահակյանի պատասխանը. Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ Ստեփանակերտում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի ԱԽ քարտուղար, ԱԱԾ նախկին պետ, Հայաստանում հեղափոխությունից հետո Արցախում տեղի ունեցած հանրային ակցիաներից հետո պաշտոնանկ եղած Արշավիր Ղարամյանը: Պաշտոնական հաղորդագրությամբ՝ տեղի է ունեցել քննարկում անվտանգային թեմաներով, հայկական երկու պետությունների անվտանգության հարցերի առնչությամբ:

Խորքային առումով, սակայն, հատկանշական է այն, որ Արմեն Գրիգորյանն Արցախ է այցելում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցից հետո: Սա հիմք է տալիս եզրակացության, որ ԱԽ քարտուղարի այցը կարող է զգալիորեն պայմանավորված լինել անվտանգության, այսպես ասած, ներքին կամ այլ կերպ ասած՝ ներքաղաքական գործոններով, որովհետև արտաքին քաղաքական մասը թերևս սպառած կլինի Զոհրաբ Մնացականյանը, իսկ ռազմական մասը կլիներ պաշտպանության նախարարի կամ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի այցի առիթ:

Միևնույն ժամանակ ներքին, ներքաղաքական ասպեկտները ներկայումս Արցախի դեպքում մի կողմից՝ դարձել են հարաբերական, իսկ մյուս կողմից՝ էլ դրանք իրենց բնույթով և փուլային նշանակությամբ ամենևին պակաս անվտանգային բաղադրիչ չեն, որքան արտաքին քաղաքական-դիվանագիտական ասպեկտը կամ զուտ ռազմական-պաշտպանականը:

Բանն այն է, որ Արցախում բավականին թեժ ընթացք է ստացել նախագահի ընտրության համար պայքարը, ու դա՝ դեռ, այսպես ասած, նախապայքարային կամ նախանախընտրական փուլում: Ինտրիգը կամ ինտրիգային ուղղությունները բավականին հայտնի են՝ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, բայց նաև անկասկած սա ավելի լայն շրջանակի, այսպես ասած, խտացված «մենամարտն» է, որովհետև ավելի լայն առումով առկա է շատ ավելի բարդ գործընթաց՝ թե՛ Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր թևերի, թե՛ նաև ռուսական տնտեսաքաղաքական թևերի ներգրավումով, ընդհուպ էմիսարների ժամանում Արցախ և ռուսական բացահայտ քարոզչության իրականացում:

Այս հանգամանքը ունի երկու հիմնական թիրախ: Մեկը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունն է, որը խոշոր հաշվով տարածաշրջանում բազմամիլիարդանոց եկամտաբերությամբ խաղից դուրս է թողնում ոչ միայն Հայաստանի իշխող համակարգը, այլ նաև դրա ռուսաստանյան հովանի հանդիսացող իշխանական և իշխանամերձ շրջանակներ Մոսկվայից, որոնք բավականին լավ հարաբերության և փոխըմբռնման ռեժիմում են նաև Անկարայի և Բաքվի հետ: Մյուս թիրախն առաջինի համատեքստում այն միջավայրի ձևավորումն է, երբ ռեգիոնում դարձյալ կակտուալացվի պատերազմի վտանգը, ինչը հենց միլիարդների գեներացիայի առանցքային գործոններից մեկն է, այն ֆոնին, երբ Բաքուն հայտարարում է պատերազմի միջազգային արգելքի մասին:

Արցախի նախագահի ընտրությունը խոշոր հաշվով պետք է պատասխանի այդ հարցին, մասնավորապես այդ ընտրության գլխավոր պատասխանատու Բակո Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում