Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեր զրույցում միայն ասաց, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն իրականացվել է, սակայն առայժմ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
Օհանջանյանը նաև չասաց, թե այդ ինչ քրեական գործ է և ինչ կարգավիճակ ունի Գրիգորյանը այդ գործով: Գրիգորյանի աշխատակազմից էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում: