Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Օժանդակություն խնդրողի դերից՝ գործընկերոջ կարգավիճակ. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ թարմացված օրակարգով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

-Պարոն Մինասյան, ՀՀ փոխվարչապետի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած այցելություններին կհաջորդի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը։ Նա հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» է մասնակցելու և հանդես գալու ելույթով։ Հետաքրքիր է՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը թարմացնելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում, ո՞ր ուղղություններն են առաջնահերթ։

-Հայ-ամերիկյան հարաբերությունները բավականին կարևոր են Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում և, իհարկե, անհրաժեշտ է երկկողմ օրակարգը պարբերաբար թարմացնել, որպեսզի դրանք համահունչ լինեն երկկողմ պահանջմունքներին ու գերակայություններին։

Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան Թրամփի վարչակազմի օրոք ունի այլ գերակայություններ և, բնականաբար, նախկին օրակարգով ԱՄՆ-ի հետ հարաբերվելը, ըստ էության, հետաքրքիր չէ տվյալ երկրի համար։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի գերակայությունները ևս փոխվել են, ուստի երկկողմ օրակարգի փոփոխության խնդիրն արդեն վաղուց հասունացել է, և այդ ուղղությամբ կողմերը պետք է ակտիվ քայլեր նախաձեռնեն։ Բավական կարևոր է այն հանգամանքը, որ երկկողմ հարաբերություններում վերջերս որոշակի առաջընթաց արձանագրվեց՝ մասնավորապես ռազմավարական գործընկերության շուրջ երկխոսության մեկնարկը։ Սա նոր հնարավորություն է ստեղծում կողմերի համար և վկայում, որ կողմերը տրամադրված են փոխել երկկողմ օրակարգը և այդ ուղղությամբ երկխոսություն են ծավալում։

Վերջին շրջանի ինտենսիվ այցերը, նախատեսվող այցերը ևս բավականին կարևոր են և նաև այն առումով, որպեսզի ամերիկյան գործընկերների հետ հայ պաշտոնյաները նոր պայմանավորվածություններ ձեռք բերեն։ Ընդ որում՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները պետք է դիտարկել բազմամակարդակ հարթության մեջ։ Այսինքն՝ մի կողմից համագործակցություն իրականացնել դաշնային մակարդակով, մյուս կողմից՝ Նահանգների հետ համագործակցությունը խթանել։ Մյուս կողմից՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխգործակցությունը զարգացնել նաև տարբեր ոլորտներում, այսինքն՝ չսահմանափակվել մեկ-երկու ոլորտում ու դրանք դիտարկել առավել համալիր կտրվածքով ու փորձել տարբեր ուղղություններով նոր նախաձեռնություններով հանդես գալ։

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների քաղաքական համակարգը ևս բազմատարր է, և անգամ այսօր Միացյալ Նահանգների քաղաքական համակարգում կարելի է գտնել տարբեր ուժեր, ովքեր շահագրգռված են Հայաստանի հետ համագործակցություն ծավալել նաև բարեփոխումների օրակարգի հետ կապված։ Ճիշտ է՝ հանրապետական ադմինիստրացիան, ըստ էության, ավելի շատ կենտրոնացած է առևտրատնտեսական համագործակցության վրա, ինչը կարևոր ուղղություն է, բայց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների համար Միացյալ Նահանգների կողմից ևս հնարավոր է որոշակի աջակցություն ստանալը՝ առավել ևս, եթե հաշվի ենք առնում, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն այս պահին մեծամասնություն են կազմում, իսկ նրանք մշտապես առավել մեծ ուշադրություն են դարձրել ժողովրդավարական բարեփոխումներին տարբեր երկրներում։

-Եվ մինչ այս պահը մենք ինչ աջակցություն տեսնում ենք՝ հենց Կոնգրեսի կողմից է և ոչ Թրամփի վարչակազմի. Մենք դա ամերիկյան քաղաքականություն կարո՞ղ ենք համարել։

Շատ դեպքերում բավականին կարևոր է Կոնգրեսի դերակատարությունը։ Հետաքրքիր է, որ Թրամփի ընտրվելուց հետո նույն Կոնգրեսը սահմանափակել է տարբեր ուղղություններով Թրամփի լիազորությունները և ավելի մեծ լիազորություններ է սկսել վերցնել իր ձեռքը, ինչը ևս բավականին կարևոր է։ Միևնույն ժամանակ, վերջերս մենք ականատես եղանք, որ Կոնգրեսում երկու կարևոր փոփոխություն եղավ, որոնցից մեկով արգելվում էր Ադրբեջանին տրամադրել ռազմական միջոցներ, որոնք կարող են Բաքվի կողմից օգտագործվել Արցախի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավեր խոցելու համար։ Երկրորդ փոփոխությամբ կոնկրետ աջակցություն էր հայտնում Էնգելի և Ռոյսի նախաձեռնությանը, որը կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանման տեսանկյունից։ Ճիշտ է, այս ակտը դեռ պետք է ընդունվի, այդուհանդերձ Կոնգրեսը կարողանում է որոշակի ֆոն փոխել, և եթե այդ ակտերը ընդունվեն, դա բավականին կարևոր է նաև Հայաստանի համար ու բխում է մեր շահերից։

Ամերիկյան քաղաքականությունը բավականին բազմատարր է և անհրաժեշտ է հստակ տարանջատել, թե ուժային կենտրոններից որի հետ, քաղաքական որ դերակատարի հետ ինչպես ենք հարաբերվում։ Այո՛, վարչակազմի համար առաջնահերթ են առևտրատնտեսական կապերը, և այո՛, այդ ուղղությամբ մենք պետք է աշխատանք տանենք։ Կոնգրեսի հետ հարաբերություններում, խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, կարևոր է այդ դեմոկրատական համակարգի բարեփոխումների հետ կապված ԱՄՆ-ի աջակցությունը ստանալու հարցը։

-ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ուշագրավ հայտարարություն արեց «Ատլանտյան խորհուրդ» (Atantic Council) հետազոտական կենտրոնում, նշեց, որ ամերիկյան աջակցության հարցում դեռևս առկա են շատ անելիքներ: Մենք ԱՄՆ-ից կարո՞ղ ենք ինչ-որ բան ակնկալել այն դեպքում, երբ ոչինչ չենք առաջարկում։

 Տվյալ դեպքում խնդիրը պետք է դիտարկենք մի քանի ասպեկտով։ Այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները՝ հատկապես Թրամփի ադմինիստրացիայի օրոք որոշակի փոփոխություն արեցին։ Այսինքն՝ տրամադրվող օգնությունից փորձում են անցում կատարել դեպի երկկողմ համագործակցությանը։ Այսինքն՝ անգամ դաշնակից երկրների համար տրամադրվող ֆինանսական աջակցությունը սահմանափակվեց, դրա փոխարեն առաջարկվեց ավելի սերտ առևտրատնտեսական համագործակցություն՝ նոր պայմաններում, նոր գործարքների միջոցով։ Հայկական կողմը, կարծում եմ, ևս հաշվի է առնում այս հանգամանքը, որովհետև սա բավական ակնհայտ փոփոխություն է և ենթադրում եմ, որ հայկական կողմը ևս քայլեր է ձեռնարկում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Իսկ Կոնգրեսի տարբեր հանձնաժողովների կողմից կա առաջարկ մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնության չափը բարեփոխումների համար, ինչը հատկացվելու դեպքում շատ կարևոր ազդակ կլինի։ Հայկական կողմը այժմ ևս մոտեցման փոփոխության փուլում է, և փորձում ենք օժանդակություն խնդրողի դերից անցում կատարել գործընկերոջ կարգավիճակին և խոսել առևտրատնտեսական համագործակցության հեռանկարների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում