Սևանն այսօր հիվանդ է և սա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ, խորհրդարանում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բոլորս հասկանում ենք, որ Սևանը ազգային անվտանգության խնդիր է, բոլորս էլ ընդունում ենք, որ Սևանն այսօր հիվանդ է և սա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ», – ասաց Զոհրաբյանը: