Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին տեղեկացրել է, որ Պարսից ծոցում խափանված լցանավը հասցվել է երկրի տարածքային ջրեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ նավը խնդիրներ է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։
«Միջազգային չափանիշների համապատասխան՝ իրանական ուժերը, օգնության խնդրանք ստանալով, դրա կողմ է ուղղվել և բուքսիրի միջոցով Իրանի ջրեր տարել»,-ասել է Մուսավին։
Նա հավելել է, որ խափանված նավը կվերանորոգեն։