Սաուդյան Արաբիան չեղարկում է պրակտիկան, որի պարագայում բիզնեսը օրական մի քանի անգամ՝ աղոթքների ժամանակ, ստիպված էր թողնել աշխատանքը, հաղորդում է Bloomberg-ը։
Կառավարության կարգադրության համաձայն՝ որոշակի վճարի դիմաց խանութներին և ռեստորաններին թույլ կտան շուրջօրյա աշխատել։ Դրա չափը կորոշի քաղաքապետարանների և գյուղական տեղանքների հարցերով նախարարությունը։
Նախարարությունը նաև կորոշի այն հաստատությունների ցուցակը, որոնց շուրջօրյա աշխատել չեն թույլատրի։