«Հրապարակ»-ը գրում է. « «Հրապարակը» գրում է. «Վերջին շրջանում երևանյան սպորտդպրոցներում լուրեր էին շրջանառվում, թե սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նոր «մշակույթ է» ներդրել սպորտդպրոցներում:
Սպորտդպրոցների ղեկավարությունից պահանջել է, որ ամսական 100 հազար դրամ փոխանցեն նախարարություն: Ըստ սպորտդպրոցների աշխատակիցների, ինչ-որ ֆոնդի է ուղարկվում այդ գումարը, բայց ոչ թե փոխանցման ճանապարհով, այլ՝ առձեռն:
Տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել նախարարությունից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Անուշ Չիթչյանը մեզ հետ զրույցում հերքեց նման մուտքերի մասին տարածված տեղեկությունը, ավելին՝ մեր թերթի միջոցով հորդորեց, որ եթե սպորտդպրոցների աշխատակիցները նման փաստեր ունեն՝ իրենց փոխանցեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































