Ռուսական քաղաքներում ամառային շրջագայության շրջանակներում երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգների համար նախատեսված բեմական սարքավորումը տեղափոխող բեռնատարը հուլիսի 16-ին Ռոստովի մարզում վթարի է ենթարկվել:
Բեռնատարը Վոլգոդոնսկից ուղևորվել է Ֆեոդոսիա։ Ճանապարհին հորդ անձրևի պատճառով բեռնատարը դուրս է եկել մայրուղուց։
ԱԻՆ-ի աշխատակիցները օգնել են, որ մեքենան դուրս բերվի ճանապարհ և շարունակի շարժվել: Ֆիլիպ Կիրկորովի մամլո ծառայությունը պարզաբանել է, որ վթարի ժամանակ ոչ ոք վնասվածքներ չի ստացել, սարքավորումները վնասված չեն:
https://www.instagram.com/p/Bz-SooyhzUz/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/Bz-qK1IBZgl/?utm_source=ig_embed