Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Տեղեկատվական պատերազմում իշխանությունը տանուլ է տալիս․ Վենետիկի հետ պետք չէ «կռվել»

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի հայտնի արձանագրության և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, վերլուծաբաններ Աղասի Մարգարյանը և Հակոբ Բադալյանը:

Արմեն Բադալյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի նստաշրջանի արձանագրության հետևանքով առաջացած իրարանցումը արհեստական է, որովհետև  որոշ քաղաքական շրջանակներ աշխատանքային այդ փաստաթղթի բովանդակությունը տարածեցին լրատվամիջոցներով. «Դա ներկայացրին որպես հաղթաթուղթ կամ դեղին քարտ ՀՀ նոր իշխանություններին և քարոզչական նպատակներով դա օգտագործեցին: Նախկին իշխանությունները հույս ունեն դրա արդյունքում պահել իրենց վերջին բաստիոնը՝ դատական համակարգը և ՍԴ-ն»:

«Խոսքն արձանագրությունից որոշակի հատվածների արտահոսքի մասին է. խնդիրն այն է, թե ինչպես են սահմանափակ հասանելիությամբ փաստաթղթի բովանդակությունից ինչ-որ հատվածներ ինչ-որ շրջանակների կողմից տարածվում, մեկնաբանվում և շահարկվում»,- նշեց Աղասի Մարգարյանը՝ հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովի հայկական կողմի ներկայացուցիչներն են Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը, ովքեր մասնակից են դարձել արտահոսքին: Վերլուծաբանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը դիրքորոշում չի արտահայտում և ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովը չի կարող ինչ-որ բան պարտադրել, քանի որ խորհրդատվական կառույց է: Վենետիկի հանձանաժողովը արդարացիորեն մտահոգություն է արտահայտում՝ կապված վեթինգ տերմինի ընկալման հետ՝ հաշվի առնելով եվրոպական որոշ երկրներում վեթինգի ոչ արդյունավետ կիրառումը: Էականը գործընթացի անունը չէ, այլ այն, թե ինչ գործիքակազմ է կիրառվում, ինչ մարմին է դա իրականացնում և ինչ սկզբունքների հիման վրա»:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ խնդիրն առավելապես քարոզչական էր. «Նախկին իշխանության համակարգը փորձեց քարոզչական առավելագույն էֆեկտ ստանալ այսպիսի թույլ առիթից… Իսկ դա նախկին իշխանության շրջանակների մոտ ստացվում է, որովհետև այնտեղ դրանով զբաղվում են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք տարիների փորձ են կուտակել: Պետք է արձանագրել, որ տեղեկատվական այս գործընթացներում իշխանությունը ակնհայտորեն զիջում է, և զիջելը փոխհատուցվում է միայն իշխանության լեգիտիմությամբ: Ակնհայտ է, որ նախկին համակարգը իշխանության նկատմամբ տեղեկատվական ագրեսիվ արշավ է մղում, և իշխանությունն այս տեղեկատվական պատերազմում տանուլ է տալիս»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում