Քրիստին Լագարդը հրաժարական է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի պաշտոնից` Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը առաջադրելու կապակցությամբ:
Այս մասին ասվում է ԱՄՀ-ի կայքում հուլիսի 16-ին հրապարակված իր հայտարարության մեջ՝ գրում է segodnya.ua-ը:
«Ես հանդիպեցի գործադիր խորհրդին և հրաժարականի մասին դիմում ներկայացրեցի, որը ուժի մեջ կմտնի 2019 թվականի սեպտեմբերի 12-ին», – ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է՝ ԱՄՀ-ի շահերից ելնելով, քանի որ «դա արագացնելու է իրավահաջորդ ընտրելու գործընթացը»:
Դևիդ Լիպտոնը կմնա ԱՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար՝ ասել է Լագարդը: