Tuesday, 23 04 2024
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Փաշինյանն այլընտրանք չունի

Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթը Հայաստանում հարուցել է բուռն քննարկումներ։ Նախկին իշխանության ներկայացուցիչներն այն ակնհայտորեն օգտագործում են մանիպուլյատիվ նպատակներով՝ ըստ էության կասկածի տակ դնելով դատական ռեֆորմի անհրաժեշտությունը։

Փաստաթուղթն, իհարկե, միանգամայն այլ բանի մասին է, ու դատական համակարգի ճգնաժամն առնվազն կասկածի տակ չի դրվում, այլ խնդիր է, որ վեթինգը չի համարվում ճգնաժամի հաղթահարման միակ լուծում։ Դժվարանում եմ միանշանակ պնդել, թե վեթինգի հարցում ինչու է նման դիրքորոշում որդեգրել հեղինակավոր հանձնաժողովը։

Պատճառները կարող են բազմաշերտ լինել։ Օրինակ՝ Վենետիկում կարող են հիասթափված լինել միջազգային փորձից, մասնավորապես Ալբանիայում վեթինգն ամենևին էլ արդյունավետ արդյունքներ չի ունեցել. մի կողմից՝ արձանագրվեցին քաղաքական միջամտության փաստեր, մյուս կողմից՝ դատական համակարգում առաջացավ ճգնաժամ, ինչի հետևանքով գործերը կուտակվեցին՝ դառնալով իրավական ճգնաժամի ու խառնաշփոթի պատճառ։

Վեթինգի իրականացման ընթացքում բովանդակային բաղադրիչից ոչ պակաս կարևոր են, այսպես կոչված, ֆորմալիստական կողմը, ընթացակարգերը։ Ըստ այդմ՝ Վենետիկում գուցե հիասթափվել են այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը գործընթացի մեկնարկը տվեց դատարանների շենքերի մուտքերի արգելափակումից, որը կարող է ընկալվել որպես գործադիր իշխանության ճնշում դատարանների վրա։ Այս ընթացքում Փաշինյանի թիմը «հանճարեղ» մի քանի այլ սխալներ էլ թույլ տվեց, մասնավորապես՝ վեթինգի շուրջ համախոհություն չձևավորվեց անգամ խորհրդարանում, էլ չեմ ասում՝ հասարակական լայն համաձայնության մասին։ Մինչ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը մի քանի անգամ հրապարակայնացրեց, որ ԲԴԽ-ն է իրականացնելու վեթինգը, դատավորների ժողովն իր կազմից ԲԴԽ այնպիսի անդամներ ընտրեց, որոնք ավելի խոցելի դարձրին այս կառույցի հեղինակությունը։ Այս փաստերը չէին կարող չվրիպել Վենետիկի հանձնաժողովի ուշադրությունից։

Իհարկե, տեսականորեն չբացառենք, որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման վրա կարող էին ազդեցություն գործել Հայաստանի հին համակարգի ներկայացուցիչները, որոնք արդեն ապացուցել են, որ օտար մայրաքաղաքներում «խաչակրաց պատերազմ» են վարում հեղափոխության, երկրի դեմ։

Այսքանով հանդերձ՝ տարակուսելի է հանձնաժողովի այն հայտարարությունը, որ իշխանությունները համաձայնել են, որ վեթինգ հարկավոր չէ: Այն հակասության մեջ է վարչապետի կողմից հնչեցված հայտարարության հետ՝ վեթինգ կատարելու անհրաժեշտության մասին: Եթե հանձնաժողովի պնդումը ճիշտ է, ապա գործ ունենք Հայաստանի իշխանության ոչ հետևողական դիրքորոշման հետ, որը, ցավոք, արտահայտվել է բազմաթիվ հարցերում։

Վենետիկի հանձնաժողովը պարտավոր է հաշվի նստել Հայաստանի ժողովրդի կամարտահայտության, հեղափոխության արդյունքների հետ։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը կարողանա ֆորմալիզացնել մեր հասարակության կոնսոլիդացիան։ Այլ խոսքով՝ ոչ թե Վենետիկի հանձնաժողովի հորդորով պետք է հրաժարվել վեթինգից, այլ նույնիսկ ավելի տոտալ վեթինգ իրականացնել՝ դրա շուրջ երկրի ներսում ապահովելով համախոհության ավելի բարձր մակարդակ։

Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, եթե ուզում է, որ միջազգային կառույցները հաշվի նստեն մեր հասարակության, նրա ձևավորած օրակարգի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում