ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Վենետիկի հանձնաժողովի արձանագրության բովանդակության հետ համաձայն է: Պատգամավորը նշեց, որ բազմիցս ասվել է, որ նախ առկա գործիքակազմը պետք է ամբողջությամբ օգտագործել դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար, և եթե բավարար չլինի, այլ գործիքակազմ օգտագործել: