Thursday, 18 04 2024
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

Հայաստանին այս վիճակից դուրս բերելը ձեռնտու է նաև իրենց. ինչ կարող է Հայաստանը «վաճառել» ԱՄՆ-ին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հյուրընկալվել է «Ատլանտյան խորհուրդ» (Atantic Council) հետազոտական կենտրոնում, և ի թիվս տարբեր հարցերի՝ Միրզոյանը անդրադարձել է նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների թեմային: «Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- ասել է նա: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայաստանի չորս սահմաններից երկուսը փակ է: Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ բարեկամ մեկ այլ երկրի:

ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Արարատ Միրզոյանի հայտարարությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ մենք հակաիրանական որևէ կոալիցիայի միանալ չենք կարող: «Կարծում եմ՝ ԱՄՆ-ում ևս այս ըմբռնումը կա՝ չնայած Ջոն Բոլթոնի Երևան այցի ժամանակ ինչ-որ հարցեր արծարծվել են։ Արարատ Միրզոյանի այս հայտարարությունը ես միանշանակ դրական եմ գնահատում, ՀՀ իշխանությունները բացահայտ կամ ոչ բացահայտ կերպով ասել են՝ մենք հակաիրանական որևէ կոալիցիայի միանալ չենք կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արմեն Վարդանյանը չբացառեց, որ Հայաստանի նկատմամբ նման ճնշումներ կարող են լինել, բայց միևնույն ժամանակ նշեց. «Իմ խորին համոզմամբ՝ Արևմուտքում էլ են շատ լավ հասկանում Հայաստանի վիճակը, և Արարատ Միրզոյանն էլ այդ մասին նշեց՝ Հայաստանը, շրջափակված լինելով երկու կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, չի կարող երրորդ հարևանի հետ էլ հարաբերությունները փչացնել։ Նախկինում էլ են իշխանությունները այս դիրքորոշումը հայտնել, ընդ որում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այս հարցի շուրջ փոփոխություն չի եղել։ Նախկին իշխանություններն էլ հասկացրել են, որ հակաիրանական որևէ սանկցիայի չեն կարող միանալ և չեն կարող փչացնել հարաբերություններն իրենց հարևանի հետ»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանի համար ձեռնտու կլինի չեզոքություն պահպանել Իրան-ԱՄՆ առճակատման հարցում. «Հայաստանը այն պետությունը չէ, որ կարողանա ազդել այդ երկու պետությունների հարաբերությունների վրա։ Հայաստանը տարածաշրջանում և աշխարհում խաղի կանոններ փոխող չէ՝ ի տարբերություն Իսրայելի։ Բնականաբար մեզ մնում է միայն չեզոքություն պահպանել։ Նույն շատ ուժային կենտրոններ՝ ԵՄ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, չեն կարողանում ազդել ԱՄՆ-Իրան գրեթե պատերազմի հասնող հարաբերությունների վրա։ Հայաստանն առավել ևս չի կարող որևէ կերպ իրավիճակի վրա ազդեցություն ունենալ, ուստի մնում է միայն չեզոքություն պահպանել։ Մեզ մնում է հուսալ, որ այդ հարաբերությունները կբարելավվեն ու կկարգավորվեն, այլ ազդեցություն ունենալ չենք կարող»։

Արարատ Միրզոյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել և նշել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և այդ առումով չի տեսնում խոչընդոտներ։ «Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործընկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- նշել է նա։

Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկյան օգնության համար՝ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այլև քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռևս առկա են շատ անելիքներ:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ԱՄՆ-ից որևէ բան չի կարող պահանջել, բայց փոխարենը կարող է խնդրել. «Ամեն դեպքում Հայաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Թեև ոչ բացահայտ՝ այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները գնում են Ռուսաստանի ազդեցության տակից դուրս գալու ճանապարհով։ Այդ ճանապարհին, այո՛, Հայաստանը նաև ԱՄՆ-ի օգնության կարիքն ունի։ Միգուցե այդ մասին պետք չէ բացահայտ ասել, բայց գուցե փակ հանդիպումներում կարելի է խնդրել ԱՄՆ-ից, որ օգնեն Հայաստանին դուրս գալ այս իրավիճակից։ Ընդ որում՝ այս հարցում Հայաստանի և ԱՄՆ-ի շահերը միանգամայն համապատասխանում են իրար, որովհետև ԱՄՆ-ին էլ է ձեռնտու Ռուսաստանից քիչ կախվածություն ունեցող, Ռուսաստանի կախվածությունից թոթափված Հայաստանը։ Կարծում եմ՝ այնտեղ էլ կա այդ ըմբռնումը։ Վերջին տարիներին անընդհատ պակասեցվում էին Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակության ծավալները, բայց հիմա ինչպես գիտեք՝ արդեն 40 միլիոն դոլար Հայաստանին տրամադրելու նախաձեռնություն կա»։

Թեպետ սա Կոնգրեսի նախաձեռնությունն է, Վարդանյանը վստահ է՝ եթե Թրամփը դրան դեմ լիներ, այդ նախաձեռնությունը հաջողություն չէր ունենա, և կլինեին այն արգելափակող գործընթացներ։

Դիտարկմանը, թե ֆինանսական օգնություն ստանալու համար ինչ է Հայաստանն առաջարկում ԱՄՆ-ին, Վարդանյանն արձագանքեց. «Տարբեր երկրներ տարբեր բաներ են առաջարկում, օրինակ՝ որոշ երկրներ իրենց հակաիրանական պահվածքն են վաճառում ԱՄՆ-ին ու դրա դիմաց ֆինանսական օժանդակություն ստանում, որոշ երկրներ՝ հակառուսական կեցվածքը, բայց մենք հասկանալի պատճառներով այս հարցերում որևէ բան չենք կարող առաջարկել ԱՄՆ-ին։ Բայց Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներ է ուզում իրականացնել, ու դա պետք է որ աջակցություն ստանա ամերիկյան վարչակազմի կողմից։ Պետք է խրախուսենք նաև ամերիկյան ներդրումները, բայց այս հարցում Հայաստանի իշխանությունները շատ վատ են գործում»։

Վարդանյանը նկատի ունի Ամուլսարի հանքը. «Մենք գիտենք, որ «Լիդիանը» ամերիկյան ընկերություն է, մեր պետությունը այն շահագործելու իրավունք չի տալիս, չնայած վերջին տարիների համար աննախադեպ՝ մոտ 400 միլիոն դոլարի ներդրումներ կատարելու մասին է խոսքը։ Պատահական չէ, որ հեռացող դեսպան Միլսը մի քանի անգամ իր դժգոհությունը հայտնեց, հարցը պետք է կարգավորել, որ ամերիկյան ներդրումների ծավալը Հայաստանում ավելանա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում