Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած Վարդան Պողոսյանի զեկույցը զրո իրավաբանական արժեք ունի

«Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի արձանագրության մեջ տեղ գտած Վարդան Պողոսյանի զեկույցը ոչ մի իրավաբանական արժեք ու նշանակություն չունի։ Հատկապես ՄԻԵԴ-ի համար դա զրո արժեք ունի։ Դա ցանկացած իրավաբանի համար զրո արժեք ունի։ Այդ զեկույցը արժեք ունի միայն նրանց համար, որոնց համար Վարդան Պողոսյանի կարծիքը չափազանց հեղինակավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը և դրանից հետո Քոչարյանի պաշտպանական թիմի տարածած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից:

«Վենետիկի հանձնաժողովը 119-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարաններին, իր աջակիցներին հորդորել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։

Այս հայտարարությունը արձանագրում է մի պարզ փաստ, որ Քոչարյանի գործում գործադիր իշխանությունը միջամտել է դատարանների կամ դատավորների գործունեությանը։ Ավելին, Վենետիկի հանձնաժողովը նաև անուղղակիորեն փաստում է, որ վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք դատարանների կամ դատավորների նկատմամբ: Թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ այլ պետական պաշտոնյաներ պարտավոր էին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում էին և վնասում էին դատարանների անկախությունը: Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից, և դատարանները անկախ ու անաչառ չեն, ինչպես նաև գործի քննությունը անարդարացի է»,- ասված էր հայտարարության մեջ, որտեղ նաև նշվում էր, որ Վենետիկի հանձնաժողովի այս արձանագրությունը կներկայացվի ՄԻԵԴ, որը, ի թիվս այլոց, պետք է ապացուցի, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, քանի որ նա ենթարկվում է հետապնդումների` քաղաքական շարժառիթներով։

Ամեն դեպքում, Եգորյանի խոսքերով՝ ցանկացած փաստաթուղթ ցանկացած տեղ ներկայացնելը ներկայացնողի ազատությունն է, իրենց որոշելիքն է։ Եգորյանը կրկին հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովի այդ փաստաթուղթը լիագումար նիստի արձանագրություն է, որի ժամանակ, իրենց տեղեկություններով՝ զեկույցով է հանդես եկել ՀՀ Սահմանադրության նախագծի հեղինակ Վարդան Պողոսյանը, որն էլ ներկայացրել է այն, ինչ արձանագրված է այդ փաստաթղթում։ «Այդ զեկույցից հետոՎենետիկի հանձնաժողովը որոշել է խնդրել Վենետիկի հանձնաժողովի նախագահին ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ըստ նպատակահարմարության հանդես գալ հայտարարությամբ։ Հիմա Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, որտեղ մի պարբերությամբ տեղ է գտել Վարդան Պողոսյանի զեկույցը, իրավաբանական արժեք չունի»,- ընդգծեց Եգորյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը որևէ զեկույց չի կազմել, որտեղ անդրադարձ լիներ Հայաստանի դեպքերին։ Այս փաստաթուղթը ինչ-որ նիստի արձանագրություն է, որը հասանելի պետք է լիներ միայն խիստ սահմանափակ թվով անձանց։ Հետևաբար, այն չի կարող դիտվել որպես ապացույց։ «Բացի դրանից՝ Քոչարյանի պաշտպանական խումբն արդյոք մատնանշե՞լ է կոնկրետ մեկ իրավունքի խախտում, որը առաջացել է դատարանների շրջափակման օրը։ Բացի դրանից՝ մինչ օրս չի փարատվել այն կասկածը, որ առաջին ատյանում Քոչարյանի գործի քննության ժամանակ մեզ հայտնի դրվագի վրա չի եղել ապօրինի ազդեցություն մեղադրյալի՝ նրա պաշտպանական թիմի կողմից։

Ես չփարատված կասկած ունեմ, որ Քոչարյանի ու նրա թիմի կողմից եղել է ապօրինի ազդեցություն Դավիթ Գրիգորյանի վրա։ Եվ կրկնեմ, որ այս ամենի վերաբերյալ ես դեռ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական արձագանք չեմ տեսել»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ հարց է առաջանում, թե Վենետիկի հանձնաժողովն ինչու ժամանակին Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր տված եզրակացության մեջ չի անդրադարձել Սահմանադրության խնդրահարույց հարցերին, և ինչպե՞ս է եղել, որ այս հեղինակավոր հանձնաժողովի ուշադրությունից վրիպել են հենց, օրինակ, 213 հոդվածի ձևակերպումները։ «Ասեմ ավելին, ըստ որոշ տեղեկությունների, Վենետիկի հանձնաժողովն այն պահին, երբ Սահմանադրության նախագծի վերաբերյալ եզրակացություն է կազմել, իր ձեռքի տակ չեն եղել Սահմանադրության անցումային դրույթները։ Այսինքն` Հայաստանի նախկին իշխանությունները սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց չեն ուղարկել անցումային դրույթները։ Սրանից բացի, կարծեք թե բոլորը հիշում են, որ Վենետիկի հանձնաժողովի կայքում դրված էր բոլորովին այլ թարգմանությամբ եզրակացություն, քան այն տեքստը, որը հետո դրվեց հանրաքվեի։ Ձևակերպումների հստակ տարբերություններ կային։ Ես այս հարցն էլ ունեմ Վենետիկի հանձնաժողովին. Այդ ինչպես է ստացվել, որ 155-րդ հոդվածի վերաբերյալ չի տվել եզրակացություն, որ անթույլատրելի է բանակի ներգրավումը առանց իրավական հիմքերի ու խիստ անհրաժեշտության։ Ոչ մի խոսք չկա 164-րդ հոդվածի 8-րդ մասի մասով, որ նախատեսված չէ դատավորների լիազորությունները դադարեցնել կարգապահական վարույթի արդյունքում։

Վենետիկի հանձնաժողովը բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի՝ մինչև որ գա հասնի Հայաստանում սպասվող դատաիրավական փոփոխություններին կամ ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը»,- ընդգծեց Խաչատրյանը։

Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, դրա մասին, Խաչատրյանի խոսքերով, շատ է խոսվել, Քոչարյանի փաստաբանների իրավունքն է նման պնդումներ անել, և միայն գործի քննության ավարտից հետո պարզ կդառնա ամեն ինչ։

Այս արձանագրության շուրջ աղմուկից հետո  երեկ Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ  բեղմնավոր է գնահատել Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և տեղեկացրել, որ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները: «Հայաստանի իշխանությունների հետ արգասաբեր համագործակցության շրջանակում, մասնավորապես դատական բարեփոխումների հետ կապված, 2019թ. հուլիսի 2-ին ՀՀ արդարադատության նախարարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպումից հետո, նախարարը հայտարարել է, որ կակնկալի հանձնաժողովի կարծիքը Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առնչությամբ, որոնք ներկայում նախապատրաստվում են Եվրոպայի խորհրդի հետ կոնսուլտացիաներով, երբ փոփոխությունները պատրաստ կլինեն»,-նշված է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում