Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Մոսկվային խիստ ձեռնտու են Հայաստանի և արևմտյան կառույցներից մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի միջև առաջացած խնդիրները

Հայաստանում դատական ռեֆորմների և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը մի քանի օր է՝ փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում է և արժանանում է ամենատարբեր և նույնիսկ իրար հակասող մեկնաբանությունների։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։ Վեթինգ իրականացնելու հետ կապված հանձնաժողովը ևս դրական կարծիք չունի։

https://www.1in.am/assets/uploads/2019/04/00-930.jpg

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը մի շարք պարզաբանումների կարիք ունի: «Նախ նշենք, որ որոշ փորձագիտական շրջանակներ, որոնց մի մասը նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են, դեմ են վեթինգի գաղափարին։ Անկախ իրավաբաններ ևս դեմ են անորոշ այդ սկզբունքին։ Վենետիկի հանձնաժողովը շատ հստակ տվել է իր գնահատականը և՛ Սահմանադրական դատարանի վերաբերյալ, և՛ նրա ինքնահռչակ նախագահի վերաբերյալ։ Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են ասել, որ դատաիրավական  բարեփոխումներ են անում, սակայն Վենետիկի հանձնաժողովը նշեց, որ իրականում ոչ թե բարեփոխումներ են լինում, այլ դրա անվան տակ գործող անձնիշխանը փորձում է իր իշխանությունն ամրապնդել դատական համակարգի վրա։ Սա անուղղակի երևում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝  գործում է նախկին իշխանությունների մեթոդոլոգիան. «Մասնավորապես՝ գործող իշխանություններին ոչ այնքան հետաքրքրում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրության բովանդակությունը, այլ այն, թե դա ինչպես է հայտնվել ընդդիմության ձեռքին։ Սա շատ նման է ՀՀԿ-ի գործելաոճին, երբ Վենետիկի հանձնաժողովի ասածն իրենց դուր չէր գալիս, ու նշում էին, որ այն խորհրդատվական է, ու սկսում էին պարզել, թե դա ինչպես է հայտնվել ընդդիմության ձեռքում։ Հիմա մենք տեսնում ենք, որ երեկվա ընդդիմությունը, այսօր լինելով իշխանություն, նույն մեթոդն է իրականացնում նման իրադարձությունների վերաբերյալ։ Իշխող թիմի տեսակետն այն է, թե դա ինչպես է ընդդիմադիրների ձեռքում հայտնվել, այսինքն՝ նրանք գիտեին այդ մասին, պարզապես գաղտնիք էին պահում։ Այս մեթոդոլոգիան շատ նման է ՀՀԿ-ի վարած քաղաքականությանը»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովն ընդամենը այսօրվա իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. «Հիմա թե իշխանությունները ինչ կարող են անել՝ դժվար է  ասել, որովհետև այստեղ գործ ունենք նախկինների իներցիայի հետ, երբ ինչ-որ արձանագրություն դուրները չէր գալիս՝ ասում էին, թե դա խորհրդատվական բնույթ ունի։ Հիմա մենք տեսնում ենք, որ իշխանության շատ ներկայացուցիչներ նշում են, որ հանձնաժողովը  տեղյակ չէ հայաստանյան իրադարձություններից, խորհրդատվական կարծիք է հայտնել և ոչ ավելին։ Ժամանակին երկրորդ նախագահն ասում էր՝ ԵԽԽՎ-ն Պոլիտբյուրո չէ և պետք չէ նրան լսել։ Փաստորեն հիմա այդ մեթոդոլոգիան է աշխատում։ Փաստացի արդարադատության նախարարությունը նշել է, որ հարցի վերաբերյալ նաև վարչապետը պետք է ելույթ ունենա, և եթե այդպես լինի, որոշ հարցերի շուրջ հստակություն կլինի։ Այնուամենայնիվ կարող ենք փաստել՝ եթե ՀՀ իշխանությունները հաշվի չառնեն այդ կարծիքը ու փորձեն իրենց իշխանությունն ամրապնդել դատական համակարգի վրա, Արևմուտքից շատ ավելի խիստ պատժի կարժանանան։ Այս դեպքում մենք չենք սահմանափակվի միայն Վենետիկի հանձնաժողովի գնահատականներով, չի բացառվում, որ ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից ևս արձագանք լինի»։

Մեր այն դիտարկմանը, թե տպավորություն կար, որ ոչ թե  Արևմուտքը, այլ Մոսկվան է դեմ  դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մինչդեռ ՌԴ դեսպանը հանդիպել է արդարադատության նախարարի հետ, և հայտարարել են այդ իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի հարգանքի մասին, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ռուսաստանը մի փոքր այլ սկզբունքով է աշխատում՝ ցանկացած խնդիր, որ առաջանում է Արևմուտքի և նախկին ԽՍՀՄ տարածքի պետությունների միջև, այնքան էլ չի հակասում Ռուսաստանի շահերին։ Ռուսաստանը շատ դեպքերում պրոտոկոլային հայտարարություններով է սահմանափակվում, և մենք հիմա հենց այդպիսի մի օրինակի հետ գործ ունենք։ Ռուսաստանն այստեղ լուծում է որոշակի քաղաքական խնդիրներ. մասնավորապես Մոսկվան դժգոհ չէ, որ Հայաստանի և արևմտյան ինստիտուտներից մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի միջև խնդիրներ են առաջացել։ Դա օգուտ է Ռուսաստանին, որովհետև եթե այսպես շարունակվի, Հայաստանը կզրկվի Արևմուտքի աջակցությունից, իսկ այդ աջակցությունից զրկված Հայաստանը շատ ավելի հեշտ կկատարի Ռուսաստանի անհրաժեշտ պահանջները»։

Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, բացի երկրորդ նախագահի հարցից՝ մնացած բոլոր հարցերում Հայաստանը  կատարում է Ռուսաստանի պահանջները. «Բայց իմ նշած դեպքում Հայաստանը Ռուսաստանից շատ ավելի մեծ կախման մեջ է ընկնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում